Կոտայքի մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը բոլոր հարկատեսակների գծով զգալի աճ է արձանագրել

Լուրեր

03.09.2026 | 22:40
Պետք է այնպես անենք, որ փրկարարի աշխատանքը մարդն ընկալի որպես իր կյանքի ճանապարհ. Փաշինյան
03.09.2026 | 22:13
Բաքվում երկու անձ փորձել է նավթ գողանալ խողովակաշարից, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել
03.09.2026 | 21:59
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.09.2026 | 21:44
Uber-ը Լոնդոնում ուղևորների համար գործարկել է անօդաչու ռոբոտաքսի ծառայությունը
03.09.2026 | 21:28
Երևանի որոշ հասցեներում, Նոր Կյանք, Խաշթառակ բնակավայրերում գազանջատումներ կլինեն
03.09.2026 | 21:14
Ռուսական բազան կհեռանա՞ ՀՀ-ից․ Պուտինը բացեց թեման, Փաշինյանն արձագանքեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 21:00
Ադրբեջանցիների հետ կոնֆերանսի մասնակցելով ես ՀՀ-ի գլխին արհավիրքներ չեմ բերել․ ՔՊ-ն է ծանր հետևանքներ բերել․ Գառնիկ Դավթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:45
Նալբանդյանը հերքում է, թե Փաշինյանի «սրտի օլիգարխ»-ն է․ վարույթ հարուցվեց 88 սուպերմարկետի գործունեության շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 20:30
Ատոմակայանի թիվ 2 էներգաբլոկը վերագործարկվել և միացվել է ՀՀ միասնական էներգահամակարգին
03.09.2026 | 20:14
Վահագն Խաչատուրյանն ու Միլոշ Վիստերչիլը քննարկել են հայ-չեխական հարաբերությունների զարգացումը
03.09.2026 | 20:00
Բացառո՛ւմ եմ սեպտեմբերի 3-ի կրկնությունը սպառնալիքների ներքո․ պիտի դադարեցնենք մեկ կենտրոնից կախվածությունը․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 19:45
Բիտումի ներմուծման ծավալն ու միջին արժեքը աճել են
03.09.2026 | 19:29
Մենք նոր իրավիճակում ենք հայտնվել և փայփայում ենք, որ խաղաղությունը շարունակական լինի. ՀՀ նախագահը՝ Չեխիայի նախագահին
03.09.2026 | 19:14
ՌԴ-ում Գյոթեի ինստիտուտի մասնաճյուղերի փակումը «գերմանա-ռուսական մշակութային կապերի դարաշրջանի ավարտն է»․ Գյոթեի ինստիտուտի նախագահ
03.09.2026 | 19:00
Փաշինյանն օպորտունիստ է․ այսօր ԵՄ-ին հաճո քաղաքականություն է վարում, վաղն իրավիճակ փոխվի՝ կդառնա պրոռուսական․ Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը բոլոր հարկատեսակների գծով 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 136,8%-ով: Նախատեսված 449,586.8 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 615,091.4 հազար դրամ: Ինչպես տեղեկացնում են մարզպետարանի լրատվական ծառայությունից, համեմատելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշների հետ (102,3%, կամ 479,290.5 հազար դրամ)՝ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման կատարողականը (բոլոր հարկատեսակները միասին) տոկոսային հարաբերակցությամբ աճել է:

Սեփական եկամուտների առաջադրանքը հինգ հարկատեսակների գծով (հողի հարկ, գույքահարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, հողի և գույքի վարձակալության վարձավճարներ) 2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին կատարվել է 140.5%-ով: Նախատեսված 303,144.1 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 426,001.1 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 102,3% կամ 213,188.7 հազար դրամի փոխարեն:

2019 թվականի հունվար-փետրվար ամիսներին աղբահանության վճարների գծով առաջադրանքը կատարվել է 103,9%-ով: Նախատեսված 70,591.2 հազար դրամի դիմաց հավաքագրվել է 73,331.8 հազար դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 105,1% կամ 64,936.3 հազար դրամի փոխարեն:

Կարևոր է ընդգծել, որ մարզի համայնքների սեփական եկամուտների կատարողականը հիմնականում հինգ հարկատեսակների գծով աճել է շուրջ 2 անգամ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն արձանագրված աճը պայմանավորել է մարզային իշխանությունների և տեղական ինքնակառավարման մարմինների սերտ և շարունակական փոխգործակցությամբ. մարզպետարանի ֆինանսատնտեսագիտական վարչության կողմից սահմանված լիազորությունների շրջանակում համայնքների ղեկավարների հետ նաև մասնագիտական, խորհրդատվական աշխատանքների արդյունքում է հաջողվել տեսանելի արդյունք արձանագրել:

Ռոմանոս Պետրոսյանը նշել է, որ այս փոփոխությունները խոսում են կառավարության տարածքային քաղաքականության արդյունավետության բարձրացման մասին՝ ընդգծելով, որ այսուհետ ևս մարզային իշխանությունների կողմից սահմանված լիազորությունների շրջանակում մարզում տեղի ունեցող բոլոր գործընթացների շարունակական վերահսկողություն և ինտենսիվ համագործակցություն կլինի՝ առավելագույնս բացառելու խախտումները և պահպանելու օրինականությունն իրականացված ցանկացած աշխատանքում: