Youtube-ից շահույթ ստացողները կհարկվեն, եթե միկրոբիզնես չեն. Հակոբ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
21.10.2026 | 10:47
ՊԵԿ-ը պարզաբանել է՝ ինչպես է բացահայտվել ծխախոտի ապօրինի արտահանման դեպքը
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ YouTube-ի հայաֆիկացման հարցին՝ կարևորելով երիտասարդ բլոգերների կողմից խնդիրը բարձրացնելը։

Նա նշեց, որ արդեն հաջորդ շաբաթ նախարարության կողմից աշխատանքային խումբ կստեղծվի։

«Մեզ մոտ նախաձեռնողականությունը միշտ ողջունվել է, և շատ կարևոր է, որ մեր հանրությունը, բլոգերները, ովքեր շահառու են Youtube-ի հայաֆիկացման մասով, վեր հանեցին հարցը: Հոլովակներ էին ստեղծել, գրագետ մատուցեցին, աշխատանքային խումբ կստեղծվի: Խնդրել էի, որ այն մարդիկ, ովքեր հետաքրքրություն ունեն, հայտնեն մտահոգությունը, կտեսնենք՝ ովքեր են տիրապետում, աշխատանքային խումբը կստեղծվի, որ մեխանիզմներն այնպես օգտագործվեն, որ օգտվեն ինֆորմացիոն հնարավորություններից»,- ասաց Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ հարցը կապված է տեխնոլոգիական ոլորտի զարգացման, բիզնեսի նոր մոդելների ներդման և նոր աշխատատեղերի ստեղծման հետ:

Հարցին՝ արդյո՞ք Youtube-ով գործունեություն ծավալող և եկամուտ ստացողները հարկային դաշտում կհայտնվեն, նախարարը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո: Դա ցանկացած տնտեսվարող սուբյեկտի է վերաբերում: Ինչպես գիտեք՝ Հարկային օրենսգրքում փոփոխություններ են տեղի ունենում, և միկրոբիզնեսը չի հարկվելու, բայց դրանից ավելի եկամուտ ստացողները կարող են մտնել հարկային դաշտ»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան