«Ազատամարտիների դաշինքը» Արցախի նախագահական ընտրություններին սատարելու է Սամվել Բաբայանին

Լուրեր

10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
10.08.2026 | 16:20
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու է Արման Ծառուկյանը մենամարտելու Մաուրիսիո Ռուֆիի հետ
10.08.2026 | 16:15
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
10.08.2026 | 16:09
Երբ պատգամավորն ասում է՝ ուզում եմ հայ զինվորը մեռնի, քննարկելի՞ է էթիկայի հանձնաժողովում․ Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:06
ԶՈւ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցով խորհրդակցություն է անցկացվել
10.08.2026 | 15:55
Ընդամենը 6 հանձնաժողով կարող էր ստեղծվել, ոչ թե 12․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 15:50
Մասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել են խախտումներ. Դատախազություն
10.08.2026 | 15:28
Արթուր Ղարիբյան. «Ինչը կարող է ավելի լավ լինել, քան «Զենիթին» հաղթելը»
10.08.2026 | 15:19
Բուլղարիայում զինամթերքի պահեստում պայթյուն է տեղի ունեցել
10.08.2026 | 15:17
Արտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնից
10.08.2026 | 15:09
Քասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է
10.08.2026 | 15:03
Որ խմբակցությունն ինչ մշտական հանձնաժողով ընտրեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 14:58
Ուկրաինայում նվիրատվությունների համար ռուս տղամարդը 13 տարվա ազատազրկման է դատապարտվել
Բոլորը

«Ազատամարտիների դաշինքը» հայտարարություն է տարածել, որով տեղեկացնում է, որ Արցախի նախագահական ընտրություններին սատարելու է Սամվել Բաբայանին: Հայտարարությունը՝ ստորև.

««Ազատամարտիների դաշինք»-ի վարչությունը իր հերթական նիստում մի շարք այլ հարցերի հետ միաժամանակ քննարկեց նաև Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանի կողմից իր թեկնածությունը 2020թ․ կայանալիք ԼՂՀ նախագահի ընտրությանը առաջադրելու և դրա հետ կապված Արցախի գործող իշխանությունների արձագանքների հարցը։ Կարծում ենք, որ նրանց կողմից հայտարարված՝ Սամվել Բաբայանի՝ իբրև թե քաղաքացիություն չունենալու պատճառաբանությունը արհեստական է և միտված է մասնակցությունն ընտրությանը խոչընդոտելուն, այս մոտեցումն առավել անընդունելի է բարոյական տեսանկյունից։ Համոզված լինելով, որ մեր ունեցած լրջագույն ներդրումը Արցախի ազատագրման և նրա անվտանգության ապահովման գործում մեզ իրավունք է տալիս արտահայտելու մեր կարծիքն ու դիրքորոշումը Արցախում տեղի ունեցող գործընթացների և նրա ապագայի վերաբերյալ՝ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ ենք՝ ծանոթ լինելով Սամվել Բաբայանի մտահոգություններին և մոտեցումներին, ինչպես նաև Արցախի անվտանգությանն սպառնացող այսօրվա մարտահրավերների լուծման՝ նրա առաջարկած մարտավարությանը, օրինական բոլոր հնարավոր միջոցներով սատարելու ենք Սամվել Բաբայանին՝ ԼՂՀ նախագահի գալիք ընտրությանը որպես թեկնածու առաջադրվելուն խանգարող բոլոր խոչընդոտների հաղթահարման գործում։ «Ազատամարտիկների դաշինքի» խորհուրդ»