Կոչ ենք անում փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել. հայտարարություն

Լուրեր

12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը: Այս մասին հայտարարություն է տարածել պալատը, որում, մասնավորապես, նշել է.

««Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել  այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ:

Դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ:

Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ՝ Արա Զոհրաբյան

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշված հարցով գրությամբ դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին»: