Էժանագին շահարկումները կտրենք քաղաքացու թանկարժեք իրավունքներով. Սամվել Բաբայանը՝ Սրբուհի Արզումանյանին

Լուրեր

10.08.2026 | 18:20
«Ոսկե գնդակի» ֆավորիտների ցանկը՝ ըստ Sports Illustrated-ի
10.08.2026 | 18:11
Պռոշյան բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.08.2026 | 18:03
Ձերբակալվել է Քասախի նախկին ղեկավարը // Վթար Սյունիքում՝ վրացական բեռնատարի մասնակցությամբ․ ԼՈՒՐԵՐ
10.08.2026 | 17:55
«Բարսելոնայի» նախկին ավագը տեղափոխվեց MLS
10.08.2026 | 17:49
Թուրքիայի հայոց պատրիարքությունը զորակցություն է հայտնել Գարեգին Բ-ին և եպիսկոպոսներին
10.08.2026 | 17:40
Մոլդովայի ԱԳՆ-ն հետ է կանչում Մոսկվայում դեսպանին՝ երկրի տարածքում ռուսական ԱԹՍ-ի անկումից հետո
10.08.2026 | 17:32
Կյանքից հեռացել է NBA-ի 5-ակի չեմպիոնը
10.08.2026 | 17:24
Բանավեճ Էդգար Ղազարյանի ու Վիլեն Գաբրիելյանի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 17:11
Պատրա՞ստ եք հրապարակել 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը. Մանուկյանը՝ Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:54
Սերժ Ռուշանյան, թե Արման Բաբախանյան․ ո՞ւմ կմակագրվի Ամենայն հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը
10.08.2026 | 16:46
Պարոն Ղազարյանը դո՞ւրս է ձեր վերահսկողությունից, կարգի հրավիրե’ք. Էդուարդ Աղաջանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:44
Ուկրաինական ԱԹՍ-ները Տյումենում հարվածել են արդյունաբերական ձեռնարկության
10.08.2026 | 16:33
Հրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներ
10.08.2026 | 16:28
Հավաքագրվե՞լ եք Խորհրդային Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից․ Գարիկ Սարգսյանը ՝ Վիլեն Գաբրիելյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 16:22
Ունե՞ք պլան խաղաղ պայմաններում մահերի խնդիրը լուծելու․ Բաթոյանը՝ Գաբրիելյանին
Բոլորը

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով Արցախի ԿԸՀ նախագահ Սրբուհի Արզումանյանի
այն հայտարարությանը, թե «Այն դիտարկումները, որ դրանք նպատակ ունեն հսկողության տակ առնել «գործընթացն ուզած հունով տանելու համար», էժանագին շահարկումների դաշտից են»:

«Էժանագին շահարկումները կտրենք քաղաքացու թանկարժեք իրավունքներով.

Տիկինը չի հասկացել, որ այստեղ բարոյականության ու անբարոյականության խնդիր չկա, քանի որ բարոյականության ու անբարոյականության ճամփաբաժանը դժվար դուք կարողանաք որոշել՝ ամբողջովին թաթախված լինելով ընտրակեղծարարության մեջ։ Բարոյական ու անբարոյական եք որոշում․ անբարոյականություն է ձեր ընդունած որոշումները։

Մենք երբեք կասկածի տակ չենք առնում հանրային աշխատողի աշխատանքը, այլ կասկածում ենք և ,նույնիսկ, համոզված ենք, որ ձեր ընդունած որոշումներն են խոչընդոտելու քաղաքացիների ազատ կամքի դրսևորմանը։ Այսպիսի անօրինականություններից խուսափելու համար ձեզ առաջարկվում  է  մեկ կետի փոխարեն տասը բացել, որպեսզի քաղաքացիները կարողանան առանց որևէ տեխնիկական խնդիրների մասնակցել գործընթացին։

Միայն Ստեփանակերտում կան բազմաթիվ հաշմանդամներ, ծերեր, անկողնուն գամված քաղաքացիներ, որոնց ըստ ձեզ պիտի սպասարկեն նոտարները։ Ամբողջ Ստեփանակերտում երկու նոտար ունեք, անհասկանալի է, այդ նոտարները բան ու գործ չունե՞ն պետք է տնետուն ընկնե՞ն։ Կամ այդ ինչից ենթադրեցիք, որ ստորագրահավաքը միտված է մինիմալիստական սկզբունքների վրա, որ վերցնում եք Ստեփանակերտի ընտրողների տասը տոկոսը, ու դա հերիք չի, դեռ օրական քաղաքացիների թիվ եք ներկայացնում։ Ո՞ր խելոքը ձեզ հուշեց, որ 38 647 ընտրողից միայն կմասնակցեն 3865: Իսկ միգուցե ստորագրահավաքին միայն Ստեփանակերտի մասնակիցներով ապահովվի ստորաքրահավաքի մինիմալ հաշվարկը ամբողջ Արցախի համար։

Կամ ի՞նչ գիտեք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնողը միայն տասը տոկոսի հույսով է տոգորված, սա այն իրատեսական նախագիծն է, որը հենց բխում է յուրաքանչյուր արցախցու շահերից ,և սա դուք լավ գիտեք, և այն կարող է նաև գերազանցել հիսուն տոկոսը։

Միգուցե այս իրողությունն է ստիպում ձեզ կիրառել այս մեթոդները, դա դեռ կպարզվի։ Բայց այն որ չեք ուզում շարժվել օրենքով, դա հստակ է և անվիճելի։ Այս ամենը վերլուծելուց հետ, տիկին, կարծում ենք ժամանակ կմնա մտածելու, թե  անբարոյականությունը իրականում ինչ սահմաններ ունի։ Ասում է՝ մարդ խոսում է միայն այն բաներից, ինչի պակասը ունի»: