Այն դիտարկումները, որ դրանք նպատակ ունեն հսկողության տակ առնել «գործընթացն ուզած հունով տանելու համար», էժանագին շահարկումների դաշտից են. Արցախի ԿԸՀ նախագահ

Լուրեր

16.11.2024 | 22:58
«Մանկական Եվրատեսիլ – 2024»-ում հաղթեց Վրաստանը
16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
Բոլորը

Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը այսօր հարցազրույց է տվել՝ խոսելով օրեր առաջ Արցախի ԿԸՀ-ի կողմից ընդունված գերատեսչական նորմատիվ  իրավական ակտերի մասին:

Հիշեցնենք, որ 2020թ. Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացնող Սամվել Բաբայանը հայտարարություն էր տարածել վերոնշյալ ակտի մասին՝ նշելով. «Սպասելի էր Սահմանադրական փոփոխություններ  իրականացնելու համար ստորագրահավաք սկսելը, Արցախի իշխանական թևը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մասնակիորեն պետք է ենթարկվեր սթրեսի։ Սակայն սպասելի չէր, որ սթրեսը նրան կբերեր աֆեկտային վիճակի, որի արդյունքում կընդունվեին ոչ ադեկվատ, մարդկային պատկերացումների հետ ոչ մի զուգահեռ չունեցող որոշումներ»:

Սրբուհի Արզումանյանի հետ հարցազրույցը հրապարակվել է է ԿԸՀ պաշտոնական կայքում:

-Տիկին Արզումանյան,  oրերս Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղակիորեն սահմանում են ԱՀ Սահմանադրությամբ նախատեսված քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագծեր շրջանառության մեջ դնելու ընթացակարգեր: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ որոշումները և որքանո՞վ էր ակտուալ դրանց ընդունումը այս ժամանակահատվածում:

-Սկսեմ հարցի երկրորդ մասից: 2019թ. փետրվարի 18-ին ԿԸՀ-ն ընդունել է գերատեսչական նորմատիվ  իրավական ակտեր, ինչը պայմանավորված էր ԱՀ սահմանադրության 122-րդ և 162-րդ հոդվածների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ: Այս հոդվածներից բխող իրավակարգավորումներն, իդեալական տարբերակում, պետք է կանոնակարգվեին նախ «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքով, և ապա ` ԱՀ ԿԸՀ  որոշումներով: «Հանրաքվեի մասին» ԱՀ օրենքը` նոր խմբագրությամբ, արդեն իսկ նախագծված է և դրված շրջանառության մեջ: Սակայն հաշվի առնելով, որ բավական ժամանակ է պետք, որպեսզի օրինագիծն ընդունվի, ինչպես նաև այն իրողությունը, որ արդեն հրապարակային հայտարարություն կար շրջանառության մեջ` քաղաքացիական նախաձեռնության կարգով օրինագիծ շրջանառելու մտադրության մասին, ուստի այս ամենը գոնե ժամանակավոր իրավակարգավորումների անհրաժեշտություն ուներ` ԿԸՀ որոշումների տեսքով: Հակառակ դեպքում, գործ կունենանք քաղաքացիների իրավունքների պատշաճ ապահովման պայմանների բացակայության հետ: ԿԸՀ հիշյալ որոշումները պետական գրանցում են ստացել 20.02.2019թ. և ուժի մեջ կլինեն ս.թ. մարտի 2-ին:

Ինչ վերաբերվում է դրանց բովանդակությանը, որոնք, ի դեպ, մշակվել են ՀՀ օրենսդրական դաշտին համահունչ, ապա այն համառոտ կարելի է այսպես ներկայացնել:

Օրինագիծ առաջարկելու կամ հանրաքվեի դնելու համար կազմավորվում է առնվազն 10 քաղաքացուց բաղկացած նախաձեռնող խումբ, որն, ի թիվս կարգով սահմանված մի քանի փաստաթղթերի, ԿԸՀ է ներկայացնում նաև համապատասխան օրինագիծը՝ ԿԸՀ կայքում հրապարակելու և հանրությանը իրազեկելու նպատակով, որին հաջորդում է ստորագրահավաքի իրականացումը:

Ստորագրությունների հավաքումն իրականացվում է ստորագրությունների հավաքման հատուկ ձևաթերթիկի միջոցով՝ տեղում ստորագրելու եղանակով: Ի դեպ, ստորագրել կարող են միայն ստորագրելու պահին հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիները: Ստորագրությունների հավաքումն իրականացվում է համայնքապետարաններում և շրջվարչակազմերում (Ստեփանակերտի քաղաքապետարանում): Եվ ոչ միայն. դրան կարելի է միանալ նաև այդ մասին նոտարական կարգով տրված հայտարարությամբ, որի ձևը սահմանված է ԿԸՀ որոշմամբ:

-Ո՞րն է ստորագրահավաքի գործընթացում համայնքապետարանների և  շրջվարչակազմերի դերը:

-Նախ և առաջ, դա նպատակ ունի քաղաքացիների սպասարկման համար տեխնիկական պայմաններ ապահովելու: Քանի որ այս գործընթացին մեր քաղաքացիներն են ընդգրկվում, տեղական իշխանությունները պարտավորվում են որոշակի պայմաններ ստեղծել նրանց քաղաքացիական իրավունքների իրացման համար: Այն դիտարկումները, որ դրանք նպատակ ունեն հսկողության տակ առնել, այսպես ասած, «գործընթացն ուզած հունով տանելու համար», էժանագին   շահարկումների դաշտից են և իրականության հետ որևէ աղերս չունեն: Ընդամենը տեղական իշխանության ներկայացուցիչների` հանրային ծառայողների մասնակցությամբ է այս գործընթացն ապահովվում, մարդիկ,  ովքեր, ի դեպ, ևս այս երկրի քաղաքացիներ են և բարեխիղճ ծառայողներ, հետևաբար նրանց գործունեության օրինականությունն ի սկզբանե, առանց հիմնավորման, կասկածի տակ առնելն առնվազն անբարոյականություն է :

ԿԸՀ կարգով սահմանվում է, որ   ստորագրությունների հավաքմանը ստորագրողը կարող է մասնակցել՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ: Տեղում ստորագրելու դեպքում ստորագրությունների հավաքումն իրականացնող անձը՝ ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի մասնակցությամբ, ստուգում է ստորագրողի ինքնությունը, այնուհետև ձևաթերթիկում համապատասխան լրացումներ կատարելուց հետո  հնարավորություն է ընձեռում ստորագրողին ձևաթերթիկում ստորագրելու իր տվյալների դիմաց համապատասխան սյունակում: Ձևաթերթիկն ամբողջական լրացվելուց հետո ստորագրվում է նախաձեռնող խմբի՝ ստորագրությունների հավաքումն իրականացնող ներկայացուցչի և ստորագրությունների հավաքման վայրում նշանակված համապատասխան հանրային ծառայողի կողմից:

-Նշեցիք ժամկետների մասին: Արդյո՞ք դրանք իրատեսական են, օրինակ` 45-օրյա ժամկետը ստորագրահավաք իրականացնելու համար:

-45 օր տրամադրվում է ստորագրահավաք իրականացնելու, ևս 15 օր ` դրանք ամփոփելու և ԿԸՀ ներկայացնելու համար: ԿԸՀ ներկայացված նյութերը ստուգում է 1 ամսվա ընթացքում:

Իրատեսականությունն ակնառու է, եթե հաշվի առնենք հետևյալ իրողությունները: Ամենամեծ համայնքի` Ստեփանակերտի  օրինակով ասենք. Ստեփանակերտում ընտրողների թիվը 01.01.2019թ. դրությամբ 38 647  է: Տվյալ դեպքում նախագիծ ընթացքավորելու համար պետք է կլինի առնվազն 3 865 ընտրողի ստորագրություն, ինչը նշանակում է, որ օրական կարող է սպասարկվել 86-90 քաղաքացի, ինչը լիովին կարելի է ապահովել առնվազն մեկ կետում սպասարկում իրականացնելիս: Իսկ սպասարկման կետերը կարող են նաև մեկով չսահմանափակվել:

-Հանրաքվեի մասին օրենքի ընդունումից հետո հնարավո՞ր են  վերանայումներ գործող կարգերում:

-Ոչ   միայն հնարավոր, այլ պարտադիր են` առնվազն իրավական ակտին ուղղակի հղումներ նախատեսելու առումով: Իսկ եթե օրենքով նաև բարելավումներ ենթադրվեն, ապա այդ դեպքում ԿԸՀ որոշումներում փոփոխություններն անխուսափելի են:

Առայժմ քաղաքացիական նախաձեռնությամբ օրինագծեր շրջանառելիս առաջնորդվելու միակ իրավական հիմք են  մնում  ԿԸՀ հիշատակվող որոշումները: