Արմավիրի բնակիչը կալանավորվել է խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեղադրանքով

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունն արդեն տեղեկացրել է, որ բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել բազմադրվագ հանցագործությունների` 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Արմավիրի մարզում տեղի ունեցած բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու դեպքերի փաստերով հարուցված քրեական գործը:

ՀՔԾ լրատվական ծառայության տեղեկացմամբ՝ հիշյալ քրեական գործի հետագա նախաքննության արդյունքում Հատուկ քննչական  ծառայությունը բացահայտել է ՀՀ քաղաքացի Ն. Հ.-ի կողմից իրացնելու նպատակով ապօրինի կերպով խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու հետ կապված հանցագործության նոր դեպք: Ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել հիշյալ հանցավոր արարքի կատարման համար Ն. Հ.-ին որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

Այսպես, քրեական գործի նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել՝ Արմավիր քաղաքի բնակիչ Ն. Հ.-ի կողմից ապօրինի կերպով թմրամիջոց ձեռք բերելու և պահելու վերաբերյալ:

Ստացված տեղեկություններն ստուգելու նպատակով 09.08.2017թ.-ին վերջինիս բնակարանում և աշխատավայրում կատարված խուզարկություններով հայտնաբերվել և առգրավվել է խոշոր չափերի` ընդհանուր առմամբ 469.5 գրամ դեղնականաչավուն զանգված, որի մի մասը լցված է եղել 18 նույնատիպ թղթե փաթեթների մեջ: Փորձագիտական եզրակացության համաձայն` առգրավվածի մի մասը «հաշիշ» և «մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ են:

Այսպիսով, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ն. Հ.-ն իրացնելու նպատակով ձեռք է բերել և պահել խոշոր չափերի թմրամիջոցներ, որոնց մի մասն ապօրինի իրացրել է:  Նշված հանցավոր արարքի կատարման համար նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

 

Նախաքննությունը շարունակվում է: