Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդականի պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Արայիկ Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության Նախագահի խորհրդական – Արցախի Հանրապետության Նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցչի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: