Արցախի պատվիրակության հանդիպումը Հարավային Օսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ

Լուրեր

11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը և նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Հարավային Օսիայի հայ համայնքի ղեկավար, «Բերդ» հասարակական կազմակերպության նախագահ Վլադիմիր Կուլիջանովի և համայնքի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ. այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության լրատվական վարչությունից:

Արցախի ԱԳՆ ղեկավարին ներկայացվել են համայնքի գործունեության ընթացիկ ծրագրերը և առաջիկա անելիքները։

Մասիս Մայիլյանն ընդգծել է, որ Արցախի արտաքին քաղաքական օրակարգի գերակա ուղղություններից մեկը սփյուռքի կազմակերպությունների և կառույցների հետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումն է: Նա նաև նշել է Սփյուռքում հայ ինքնության պահպանմանն ուղղված ծրագրերի իրականացմանը օժանդակելու Արցախի իշխանությունների պատրաստակամության մասին:

Վլադիմիր Կուլիջանովը շնորհակալություն է հայտնել ԱՀ պատվիրակությանը այցի համար և հետագա համագործակցության ընդլայնման հույս հայտնել: