ՀՀ քաղաքացին աշխատանքային շահագործման է ենթարկվել Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում

Լուրեր

12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝  ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։

Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ տղամարդը Վրաստանի ադրբեջանական գյուղում տարիներ շարունակ պահվել է ստրկության նմանվող վիճակի մեջ և ենթարկվել աշխատանքային շահագործման, ում հաջողվել է վերադարձնել Հայաստանի Հանրապետություն:

Մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հանձնարարությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին աշխատանք գտնելու ակնկալիքով 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ պատահական ավտոմեքենայի վարորդի խնդրել է աջակցել՝ աշխատանք գտնելու հարցում:

Հիշյալ անձը նրան տեղափոխել է Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղ, որտեղ բնակվող ազգությամբ ադրբեջանցի ընտանիքի անդամները, ՀՀ քաղաքացուն շահագործելու նպատակով, օգտագործելով վերջինիս կողմից տեղանքին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված նրա վիճակի խոցելիությունը, մինչև 2017թ. մայիսի 7-ը նրան պահել են ստրկությանը նմանվող վիճակում, այն է՝ առանց վարձատրության աշխատեցրել են ինչպես իրենց, այնպես էլ՝ հարևան բնակիչների հողատարածքներում, իսկ բնակության համար հատկացրել տան տանիքը, որտեղ շահագործման զոհը գիշերել է ստվարաթղթե արկղերի վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում օգոստոսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն: