Արամ Մելքոնյանը հաղթեց Վարդենիսի ընտրություններում

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Փետրվարի 17-ին հանրապետության 24 համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ․ 20-ում տեղի ունեցան համայնքի ղեկավարի,  4-ում` ավագանու անդամի ընտրություններ:

Այդ 20 համայնքների թվում էր Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքը, որտեղ նախընտրական կրքերն ամենաշատը բորբոքվեցին թեկնածուների միջև։

ԿԸՀ կայքում այսօր հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները, որից պարզ է դառնում, որ Վարդենիս համայնքի ղեկավար է ընտրվել այդ պաշտոնի ժամանակավոր պաշտոնակատար  Արամ Մելքոնյանը։

Նա ընտրություններին մասնակցող 8 թեկնածուներից ամենաշատ ձայն հավաքած թեկնածուն է․ ստացել է  1719 քվե։

Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու, օրեր առաջ Վարդենիս-Երևան ճանապարհը փակած և մարզպետ Գնել Սանոսյանի հրաժարականը պահանջող Գևորգ Սիմոնյանն ստացել է 591 ձայն։

Վարդենիսի համայնքի ժամանակավոր պաշտոնակատար Արամ Մելքոնյանի և  մարզպետի ընկերական կապերի մասին բարձրաձայնող, մարզպետին՝ իր ընկերոջն առաջ տանելու մեջ մեղադրող մեկ այլ թեկնածու՝ Կարեն Մկրտչյանը ստացել է 931 ձայն։

Նշենք, որ Արամ Մելքոնյանի թեկնածությանը սատարելու վերաբերյալ Factor.am-ի հարցին ի պատասխան Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը նշել էր.  «Վարդենիսում քաղաքապետի հրաժարականից հետո կրքերը շատ թեժ են եղել, և տարբեր միջոցներով շատ մարդիկ փորձել են դառնալ քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար։ Այդ կրքերը հանդարտեցնելու համար որոշվեց այդ պաշտոնում նշանակել Արամ Մելքոնյանին, որն,  այո՛,  իմ համակուրսեցին է, քաղաքում շատ քիչ է եղել՝ կապված իր սպորտային և բիզնես գործունեության հետ, քաղաքական տարբեր խմբավորումների մաս չի կազմել։ Այդ նշանակումը կատարվեց շատ պարզ շեշտադրմամբ՝ կլինեն քաղաքապետի ընտրություններ և վարդենիսցիներն ում կընտրեն մենք հաճույքով կաշխատենք նրա հետ»։

Նշենք, որ ԿԸՀ-ի հրապարակած այս արդյունքները նախնական են: Վերջնական արդյունքները կհրապարակվեն ընտրություններից 5 օր անց՝ փետրվարի 22-ին։

Աղավնի Սուքիասյան