Հրահանգ չեմ տվել, այդ ժամանակ օդում էի․ Գնել Սանոսյանն՝ իր հասցեին հնչող մեղադրանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
28.09.2026 | 15:20
Ալեն Սիմոնյանն ու Լիտվայի դեսպանը քննարկել են Հայաստան–ԵՄ հարաբերություններն ու տարածաշրջանային զարգացումները
28.09.2026 | 15:19
Բաքուն այժմ էլ աղվանա-ուդիական համայնքի անդամների քարոզչական այց է կազմակերպել Դադիվանք
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

–Պարո՛ն Սանոսյան, Ազգային ժողովում վարչապետ Փաշինյանը ներկայացրեց Կառավարարության ծրագիրն ու շեշտադրեց այն անելիքները, որոնք անհրաժեշտ են տնտեսական հեղափոխություն իրականացնելու համար։ Ձեր մարզում նման հեղափոխությունն ինչպե՞ս եք իրագործելու։

-Հանրապետությունում իրականացվող գործընթացից չի կարող մեր մարզը, որն ամենամեծն է, անմասն մնալ։ Շատ ծրագրեր ու մեծ հեռանկարներ կան մարզում տնտեսական զարգացման առումով և ցանկություն ունենք առաջնորդներից լինենք այդ հարցում։ Այն ծրագրերը, որոնք կան Կառավարության ծրագրում, յուրաքանչյուր մարզպետ իր մարզում պետք է դա կյանքի կոչի, և, իհարկե, մեր հույսը տարբեր տեսակի ներդրումներն են։

–Փետրվարի 17-ին անցկացվելու են ՏԻՄ ընտրություններ 20 համայքներում՝ այդ թվում՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում, որտեղ նախընտրական կրքերը թեժանում են։ Առաջադրված թեկնածուներից  Գևորգ Սիմոնյանն ու նրա աջակիցները փակել էին Վարդենիս-Երևան մայրուղին ու պահանջում են Ձեր հրաժարականը․ խոստանում են կրկին փակել, եթե չհեռանաք։ Ընդամենը 2018 թվականի հոկտեմբերի 10-ին եք նշանակվել մարզպետ և արդեն դրված է Ձեր հրաժարականի պահանջը։ Ինչո՞ւ։

-Իրականում դա բավական անտրամաբանական պահանջ է, որը ելնում է նրանից, որ գնացել են հիվանդանոց նախընտրական քարոզչություն իրականացնելու և ինչ-ինչ աշխատակիցներ ասել են, որ մեզ վերևից հրահանգ կա, մարզպետը զանգել է։

–Բայց այդ հրահանգի վերաբերյալ խոսել էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն  ու ասել, որ  տեսագրություն կա, որ մարզպետի հրահանգով արգելել են քարոզարշավ իրականացնել։

-Կա ինչ-որ աշխատակից, ով խոսել է այդպես, ասել է՝ հրահանգ կա մարզպետի կողմից, բայց խնդիրը նրանում է, որ երբ այդ մարդկանց հարցուփորձ են անում, ոչ ոք հստակ չի նշում՝ ով ում է ասել, երբ է ասել, կամ մարզպետը նման բան ասել է առհասարակ, թե ոչ։ Ամենահետաքրքիրն այն է, որ այն ժամանակահատվածը, որը նշվում է որպես իմ զանգի ժամանակահատված,  ես  եղել եմ օդում և զուտ ֆիզիկապես դա հնարավոր չէր։ Քանի որ հստակ է, որ իմ կողմից որևէ մեկին որևէ հանձնարարություն չի եղել,  ես խնդրել եմ ԿԸՀ-ին և իրավապահ մարմիններին այս կծիկն ամբողջությամբ քանդել, որ հասկանանք՝ ով ինչի համար օգտագործեց մարզպետի անունը։

–Մարզպետ նշանակվելու օրը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում  վստահեցրել էիք, որ Ձեր աշխատանքային գործունեության ընթացքում ծանոթ-բարեկամներին աշխատանքի տեղավորելու հարց չի լինելու, մարդիկ հասկանալու են՝ այդ դարաշրջանն ավարտել, բայց փաստորեն այն այնքան էլ ավարտված  չէ, որովհետև տևական ժամանակ է՝ ինչ մամուլը գրում է, որ դուք «բրոնյա» եք արել Վարդենիսի քաղաքապետի աթոռն ու ամեն կերպ փորձում եք առաջ «բդրել» Ձեր մարդուն՝ Ձեր համակուրսեցուն, ով այժմ Վարդենիսի ղեկավարի ԺՊ-ն է:

-Վարդենիսում քաղաքապետի հրաժարականից հետո կրքերը շատ թեժ են եղել, և տարբեր միջոցներով շատ մարդիկ փորձել են դառնալ քաղաքապետի ԺՊ։ Այդ կրքերը հանդարտեցնելու համար որոշվեց այդ պաշտոնում նշանակել Արամ Մելքոնյանին, որն,  այո՛,  իմ համակուրսեցին է, քաղաքում շատ քիչ է եղել՝ կապված իր սպորտային և բիզնես գործունեության հետ, քաղաքական տարբեր խմբավորումների մաս չի կազմել։ Այդ նշանակումը կատարվեց շատ պարզ շեշտադրմամբ՝ կլինեն քաղաքապետի ընտրություններ և վարդենիսցիներն ում կընտրեն մենք հաճույքով կաշխատենք նրա հետ։

-Փաստորեն արշա՞վ են Ձեր դեմ իրականացնում։

-Սա բոլորի համար ակնհայտ է։

-Ո՞ւմ ոտքն եք տրորել։

-Ամենահետաքրիրն այն է, որ արշավ իրականացնողները տարբեր մարդիկ ու տարբեր խմբեր են։ Շատերի ոտքն ենք տրորում, շատերին շատ բաներից ենք կտրում, նախկինում կառավարման համակարգում մի շարք բաներ կային, որոնք հիմա չկան և որոշ մարդիկ քողարկված տարբեր ճանապարհներով ինչ-որ բաներ են անում։

Գնել Սանոսյանի հետ հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան