Այլընտրանքային ծառայություն բանակում. ՀԽ-ում քննարկվել են ՊՆ-ի «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերը

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

Հանրային խորհրդում մայիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ու խորհրդի անդամները քննարկել են Ազգ-բանակ հայեցակարգի և դրա շրջանակներում նախատեսվող «Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հիմնադրույթները: Ներկայացնելով ծրագրերի նպատակը՝ նախարարը նշել է, որ դրանց իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է առկա իրողություններով:

Հանրային խորհրդից  հայտնում են, որ խոսելով «Պատիվ ունեմ» ծրագրի մասին և ներկայացնելով դրա բովանդակությունն ու իրականացման մեխանիզմները՝ Վիգեն Սարգսյանը շեշտել է, որ բարձրագույն կրթություն ստացած քաղաքացին կարողանում է ավելի բարձր մակարդակում իր ծառայությունը բերել հայրենիքին՝ միաժամանակ լինելով սպայական կարգավիճակում: Ծրագրի կարևոր արդյունքներից է լուրջ սպայական պահեստազորի ձևավորումը: Իսկ մեծաքանակ շարքային պահեստազոր ունեցող բանակին անհրաժեշտ են հմուտ և առաջնագծում ծառայություն անցած պահեստազորի սպաներ:

Ներկայացնելով «Ես եմ» ծրագիրը, որի դեպքում նորակոչիկները իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային պայմանագրային, նախարարը նշել է, որ ծառայությունը կտևի 3 տարի, որից ընդհանուր առմամբ 7 ամիս զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ՝ մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և երկու շաբաթ` առաջնագծում: Ծառայության ավարտին զինծառայողի անձնական հաշվին կփոխանցվի շուրջ 5 մլն ՀՀ դրամ, որը զորացրված զինծառայողը կկարողանա օգտագործել նպատակային երեք ծրագրերից մեկում՝ մատչելի բնակարան, մինի-ֆերմա կամ ուսման վարձի փոխհատուցում: Նախարարը համոզված է, որ գումարի երեք նպատակային կիրառումն էլ երիտասարդներին երկրի հետ կապող երաշխիքներ է ստեղծում, քանի որ ապագան Հայաստանում կառուցելու հնարավորություն է տալիս:

Վիգեն Սարգսյանը նաև հայտնել է, որ «Պատիվ ունեմ» ծրագիրը կարգավորվելու է ՀՀ կառավարության որոշմամբ, իսկ «Ես եմ»-ը օրենսդրական փոփոխություն է ենթադրում` հավելելով, որ առհասարակ, ոլորտի օրենսդրությունը վերանայելու անհրաժեշտություն կա, որի ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում:

Հանրային խորհրդի անդամներն ընդհանուր առմամբ դրական են արտահայտվել երկու նախագծերի վերաբերյալ՝ միաժամանակ ներկայացնելով որոշակի հարցադրումներ, մտահոգություններ ու առաջարկներ: Մասնավորապես ՀԽ անդամները հետաքրքրվել են, թե արդյոք ծրագրերը քննարկվե՞լ են բուհերում, ուսանողների ու երիտասարդության շրջանում և արդյոք սոցիոլոգիական հարցումներ անցկացվե՞լ են պարզելու թիրախային խմբի վերաբերմունքն ու տրամադրվածությունը ծրագրերի նկատմամբ: Նախարարը հայտնել է, որ որոշակի քննարկումներ ու հետազոտություններ անցկացվել են, սակայն դրանք շարունակական են լինելու, և առհասարակ ծրագրերի նպատակահարմարությունը դառնալու է հանրային լայն քննարկման առարկա:

Հանրային խորհուրդը կարևորել է այնպիսի ծրագրերի իրականացումը, որոնք զինծառայության նկատմամբ ոչ թե նյութական շահագրգռվածություն կառաջացնեն, այլև խնդիրը կդիտարկեն բարոյահոգեբանական հարթության մեջ՝ ապագա զինծառայողի մեջ սերմանելով հայրենասիրություն, ազգային մտածողություն ու բարձր պատասխանատվություն:

Հանրային խորհուրդը կարևորել է այն հանգամանքը, որ ծրագրերում պարտադիր բաղադրիչը բացակայում է, և գործելու է կամավորության սկզբունքը: Նախարարն էլ հավելել է, որ այս ծրագրերով զինվորական ծառայության մեջ ներդրվում է այլընտրանքային համակարգ, ինչն ավելի արդյունավետ կդարձնի զինվորական ծառայությունն ու պաշտպանության ոլորտի խնդիրների իրականացումը:

Վիգեն Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել քննարկումների ընթացքում հաշվի առնել Հանրային խորհրդում հնչած մտահոգություններն ու ներկայացված առաջարկները:

Խորհրդի անդամները նախարարի հետ քննարկել են նաև սահմանամերձ բնակավայրերի պաշտպանունակության բարձրացման խնդիրները: Նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է սահմանամերձ բնակավայրերի խնդիրների մանրամասն ուսումնասիրությամբ, լուծման եղանակների ու համապատասխան ծրագրերի իրականացման աշխատանքներով:

Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, շնորհակալություն հայտնելով Պաշտպանության նախարարին ծրագրերն անձամբ Հանրային խորհրդին ներկայացնելու պատրաստակամության համար, նշել է, որ հայկական բանակի պատմությունը մտնում է մի նոր փուլ՝ սկսելով կամավորական ջոկատների ստեղծումից, դառնալով կանոնավոր, մարտունակ բանակ, իսկ այժմ արդեն ձևավորելով ժամանակակից զինված ուժեր՝ սերտորեն կապված ժողովրդի հետ և հասարակության պահանջներին համահունչ: