Պետական մուլտիպլեքսորը անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը. լրագրողական կազմակերպությունների հայտարարությունը

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

 

Օգոստոսի 4-ին Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը չկայացած է հայտարարել մասնավոր մուլտիպլեքսորի գործունեության լիցենզավորման համար իր կազմակերպած մրցույթը՝ սահմանված ժամանակահատվածում (ս. թ. մայիսի 2-ից օգոստոսի 2-ը) դիմում չներկայացվելու հիմքով:  Իրավիճակի վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել լրագրողական կազմակերպությունները:

 

Հայտարարությունը՝ ստորև

«Այս փաստը վառ ապացույց է, որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում նախատեսված՝ մասնավոր մուլտիպլեքսորի ստեղծման ու լիցենզավորման պայմանները չեն համապատասխանում հեռարձակման ոլորտի զարգացման արդի պահանջներին, համահունչ չեն այդ դաշտում առկա մարտահրավերներին, ինչպես նաև հրապուրիչ չեն ձեռնարկատիրության տեսանկյունից։ Մասնավորապես՝ անընդունելի է այստեղ փոքր ու միջին ձեռնարկությունների ձևավորման բացառումը։ Օրինակ, այն օրենսդրական դրույթը՝ համաձայն որի մասնավոր մուլտիպլեքսորը պետք է ընդգրկի Հայաստանի ամբողջ տարածքը, իսկ համայնքային և մարզային ծածկույթ ունեցող մուլտիպլեքսոր չի նախատեսվում, ոչ մի լավ հեռանկար չի խոստանում ոլորտին։

Վերոհիշյալ մրցույթի չկայանալը նշանակում է, որ թվային հեռարձակման հանրային ցանցը, այսինքն՝ պետական մուլտիպլեքսորը, անորոշ ժամանակով պահպանելու է իր մենաշնորհ դիրքը։ Բացի դա, զավեշտալի իրավիճակում են հայտնվում մարզերում գործող 10-ից ավելի այն հեռուստաընկերությունները, որոնք շարունակում են աշխատել անալոգային ռեժիմով և կարող են անցնել թվային հեռարձակման միայն մասնավոր մուլտիպլեքսորի առկայության դեպքում։

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, բազմիցս բարձրաձայնել ենք այս խնդիրները և առաջարկել ենք դրանց լուծումները՝ սկսած 2010 թվականից, երբ, ըստ էության, ընդունվում էր «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենք, և հատկապես՝ 2015թ. դեկտեմբերի 18-ից հետո, երբ առանց որևէ հանրային քննարկման իշխանությունները անհեռատես փոփոխություններ և լրացումներ կատարեցին այդ օրենքում։ Սակայն խորհրդարան ներկայացված մեր առաջարկներն ու օրինագծերն այդպես էլ շրջանառության մեջ չդրվեցին։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ մենք պահանջում ենք.

–  ՀՀ Ազգային ժողովից՝ անդրադառնալ հեռարձակման ոլորտի խնդիրներին և նախաձեռնել դրանց օրենսդրական լուծումները՝ կազմակերպելով հանրային քննարկումներ այլընտրանքային գաղափարների շուրջ և շրջանառության մեջ դնելով խորհրդարան ներկայացված նախագծերը,

–  Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովից՝ վերանայել ոլորտի կարգավորման համար մինչ օրս որդեգրած սկզբունքներն ու մոտեցումները և ակտիվ քայլեր ձեռնարկել հեռարձակմանը վերաբերող օրենսդրության բարեփոխման ու ծագած բազմաթիվ այլ խնդիրները լուծելու ուղղությամբ։

Տարիներ շարունակ ուսումնասիրելով հեռարձակման ոլորտը, մենք՝ լրագրողական կազմակերպություններս, մշտապես հրապարակայնորեն արտահայտել ենք մեր տեսակետներն ու գնահատականները և այժմ էլ պատրաստակամություն ենք հայտնում մասնակցելու նոր քննարկումներին և ներկայացնելու մեր առաջարկություններն ու մշակած փաստաթղթերը»։

 

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ