Նոր օրենքով՝ ԱՄՆ-ում ապրելու թույլտվություն ստանալու համար թեկնածուն պետք է հավաքի 30 միավոր. CNN

Լուրեր

09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
Բոլորը

Օգոստոսի 2-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր աջակցությունը այն օրինագծին, որը ենթադրում է օրինական ներգաղթի զգալի կրճատում և ներկայիս գործող աշխատանքային վիզաների տրամադրման համակարգի փոխարեն նոր բալային համակարգի ներդրում:

Այդ ծրագիրը նման է Ավստրալիայում և Կանադայում գործող համակարգերին նրանով, որ պոտենցիալ ներգաղթյալներին միավորներ են տրվում տարբեր կատեգորիաներում գնահատման արդյունքներով:

Այդ համակարգի համաձայն՝ ամենամյա քվոտայով հասանելի 140 000 վիզաները կբաշխվեն առաջին հերթին առավելագույն միավորներ հավաքածների միջև: Այս մասին գրում է ամերիկյան CNN-ը:

Այդ ծրագրի համաձայն՝ առանց յուրահատուկ հանգամանքներ հաշվի առնելու՝ առավելագույն միավորներ կարող է ակնկալել, օրինակ, 26-31 տարեկան թեկնածուն, որը ԱՄՆ-ում դոկտորի կամ պրոֆեսորի աստիճան է ստացել: Թեկնածուն պետք է գրեթե կատարելապես տիրապետի անգլերենին:

Սույն կատեգորիայի տակ են նաև Օլիմպիական մեդալ կամ Նոբելյան մրցանակ ունեցող անձինք:

Վիզայի հայտ ներկայացնելու համար թեկնածուն պետք է առնվազն 30 միավոր հավաքի:

Ստորև ներկայացնում ենք միավորները հաշվելու կարգը՝


Տարիք

Նախապատվությունը տրվում է աշխատունակ տարիքի թեկնածուներին: 18-21 տարեկան թեկնածուն ստանում է 6 միավոր, 22-25 տարեկան՝ 8 միավոր, 26-30 տարեկան՝ 10 միավոր:

Ավելի մեծ տարիքի մարդկանց համար միավորները հաշվվում են նվազման կարգով՝ 31-35 տարեկան թեկնածուներին 8 միավոր կտան, 36-40 տարեկան՝ 6 միավոր, 41-45 տարեկան՝ 4 միավոր, 46-50 տարեկան՝ 2 միավոր:

Մինչև 18 տարեկան անչափահասներին և 50 տարեկանից մեծ անձանց միավորներ չեն տրվի: Այնուամենայնիվ, 50 տարեկանից մեծ մարդիկ կարող են վիզայի հայտ ներկայանցել:


Կրթություն

Միավորները տրվում են թեկնածուի կրթության մակարդակը հաշվի առնելով: ԱՄՆ միջնակարգ դպրոցի դիպլոմ կամ արտասահմանյան ուսումնական հաստատության համարժեք փաստաթուղթ ունեցող թեկնածուն 1 միավոր է ստանում: Արտասահմանյան ուսումնական հաստատության բակալավրի դիպլոմի համար տրվում է 5 միավոր, ամերիկյանի համար՝ 6:

Արտասահմանյան համալսարանում ճշգրիտ գիտությոնների ոլորտում ստացած մագիստրոսի դիպոմը տալիս է 7 միավոր, ԱՄՆ-ում ստացածը՝ 8 միավոր: Արտասահմանյան համալսարանում ստացած պրոֆեսիոնալ կամ դոկտորական աստիճանի համար տրվում է 10 միավոր, ամերիկյանում՝ 13 միավոր:


Անգլերեն լեզվի տիրապետում

Անգլերենի իմացությունը ստուգվում  է անգլերեն լեզվի ստանդարտ թեստի օգնությամբ:

Լեզվի իմացության թեստը 60%-ից պակաս մակարդակով հանձնած թեկնածուներին միավորներ չեն տրվում:

Անգլերենի 60-80% իմացությունը 6 միավոր է գնահատվում: Ավելի բարձր մակարդակի իմացությունը, օրինակ՝ 80%-90%-ի, 90%-ի, իսկ ավելի բարձր, նաև 100%, գնահատվում են 10, 11 և 12 միավորներով համապատասխանաբար:

 

Եթե աշխատանքի տեղավորման պաշտոնական առաջարկ ունեք

Եթե հայտ ներկայացնողն աշխատանքի հրավեր ունի, որի համար կստանա նահանգում, որտեղ աշխատելու է, ընտանիքի միջին եկամտի առնվազն 150%-ի չափ աշխատավարձ, նրան 5 միավոր է տրվում: Եթե առաջարկվող աշխատավարձը կազմում է նահանգում միջին աշխատավարձի 200%-ի կամ 300%-ի չափ, նա ստանում է համապատասխանաբար 10 կամ 13 միավոր:

 

Նոբելյան մրցանակ

Նոբելյան մրցանակի կամ «համարժեք» մրցանակի համար 25 միավոր է տրվում:

 

Օլիմպիական մրցանակներ

Անհատական մրցույթում Օլիմպիական խաղերում կամ նման միջազգային սպորտային մրցույթներում մեդալ շահած թեկնածուները ստանում են 15 միավոր:

 

Ներդրողներ

Այս ծրագրի համաձայն՝ ԱՄՆ-ի տարածքում «նոր կոմերցիոն ձեռնարկության» ստեղծման համար, որը կաշխատի 3 տարի և որի կառավարումը կլինի հայտ ներկայացնողի գործունեության հիմնական բնույթը, 1,35 մլն դոլար ներդրողին տրվում է 6 միավոր: Եթե ներդրման ծավալը կազմում է 1,8 մլն դոլար, 12 միավոր է տրվում:

 

Ամուսիններ

Օրինագծի համաձայն՝ իրենց հետ ամուսնուն/կնոջը տանել ցանկացող դիմողները պետք է հաշվի առնեն, որ իրենց ամուսինները/կանայք ստանան նույն կատեգորիայի միավորները: