S&P Global-ը հաշվել է պարապուրդի արդյունքում ԱՄՆ տնտեսական կորուստները

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

ԱՄՆ-ի տնտեսությունը դաշնային կառավարության աշխատանքի դադարեցման արդյունքում առնվազն 6 մլրդ դոլարի կորուստ է ունեցել։ Կորստի չափը հաշվել է S & P Global Ratings-ը: Աշխատանքի դադարեցումը հարվածել է արտադրողականությանը և բիզնեսի տնտեսական ակտիվությանը. hայտնում է thehill.com-ը:

Նախագահ Թրամփը հունվարի 25-ին համաձայնել էր դադարեցնել կառավարության  35-օրյա հարկադիր պարապուրդը  և պետական ​​աշխատողների ֆինանսավորման կասեցումը: Կոնգրեսն այդպես էլ չէր փոխանցել Մեքսիկայի հետ սահմանին պատի կառուցման համար անհրաժեշտ 5,7 մլրդ դոլարը: Այս «շաթդաուն»-ն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենաերկարն էր։

«Թեպետ «շաթդաուն»-ն ավարտվել է,  հավանական է, որ այն կազդի գործարար վստահության և ֆինանսական շուկայում տրամադրությունների վրա», – նշում է S&P-ն:

ԱՄՆ կառավարության աշխատանքների մասնակի դադարեցումը կարող է նվազեցնել մասնավոր երաշխավորների ու մատակարարների դրամական հոսքերը և եկամուտները, քանի որ պետական ծառայությունների խոշոր մատակարարների մեծամասնությունն իր եկամուտների հիմնական մասը ստանում է ԱՄՆ Պաշտպանության նախարարությունից:

Այնուամենայնիվ, տուժել են նաև կառավարության մյուս գործընկեր-մատակարարները: Օրինակ՝ երկու խոշորագույն ընկերություններ Leidos Holdings Inc.-ը և SAIC-ը, որոնք ապահովում են քաղաքացիական կառավարական գործակալությունների համար իրենց վաճառքի ավելի քան 35 տոկոսը: SAIC-ը վերջերս հայտարարել էր, որ կառավարության  աշխատանքի կասեցման պատճառով շաբաթական  մոտ 10 մլն դոլարի վաճառք է կորցնում։ Բացի այդ, ընկերությունը նշել էր, որ կառավարությունը նրան 50 մլն դոլար է պարտք: Փոքր մասնավոր ընկերություններից շատերը նույնպես մեծապես կախված են քաղաքացիական կառավարական հաստատություններից:

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ կառավարության տնտեսական խորհրդատվության խորհուրդը 2019 թվականի առաջին կիսամյակի համար երկրի ունեցած տնտեսական կորուստը ՀՆԱ-ի 0,1%-ով էր գնահատել։

S&P Global-ի տնտեսագետներն ակնկալում են, որ հաջորդ տարվա ընթացքում երկրի ՀՆԱ-ն կրկին անկում կունենա։