Բակո Սահակյանը մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին

Լուրեր

14.10.2026 | 14:35
«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է
14.10.2026 | 14:23
Փաշինյանն ու «Ռուսական երկաթուղիների» ղեկավարը քննարկել են հայկական երկաթուղիների կառավարման խնդիրները․ աշխատանքային խումբ կստեղծվի
14.10.2026 | 14:16
Դատախազությունը պահանջում է պատգամավոր Աղվան Վարդանյանից բռնագանձել գույք և շուրջ 235 մլն դրամ
14.10.2026 | 14:10
Սերգեյ Լավրովն Ադրբեջան կայցելի
14.10.2026 | 14:02
Սա ոչ թե Փաշինյանի անձնական վրեժխնդրությունն է, այլ Ալիևի․ Միկոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:53
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում բեզոարյան այծեր են տեսանկարահանվել
14.10.2026 | 13:44
Վարշավայում քննարկվել է ԵՄ Արևելյան գործընկերության վերափոխման անհրաժեշտությունը
14.10.2026 | 13:35
Ռոբերտ Քոչարյանին թույլ չեն տալիս ՔԿՀ-ում համակարգիչ ունենալ, տեքստ չի կարողանում հավաքել․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.10.2026 | 13:25
Հայաստանը կլիմայական ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային գործընթացում․ ի՞նչ է արվել, և ի՞նչ բացեր կան 
14.10.2026 | 13:14
Սաուդյան Արաբիան հայտնել է նավթային հսկա Aramco-ի շենքին հութիների հրթիռային հարվածների մասին․ չորս մարդ է վիրավորվել
14.10.2026 | 13:05
Կադրային փոփոխություններ՝ Քննչական կոմիտեում
14.10.2026 | 12:56
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Կիևին․ 3 մարդ զոհվել է, քաղաքի մի մասը մնացել է առանց էլեկտրականության
14.10.2026 | 12:47
Փաշինյանն ազատել է Տաթև Անտոնյանին ԱԽ գրասենյակի ղեկավարի տեղակալի պաշտոնից
14.10.2026 | 12:39
SpaceX-ն առանց նախազգուշացման սահմանափակել է Starlink տերմինալների աշխատանքն Ուկրաինայի ԶՈւ-ի համար
14.10.2026 | 12:30
ԵԱՀԿ գործող նախագահ Իգնասիո Կասիսը հոկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան
Բոլորը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 24-ին Ստեփանակերտում մասնակցել է Պաշտպանության բանակի ռազմական խորհրդի նիստին՝ նվիրված 2018 թվականի արդյունքների ամփոփմանը և 2019 թվականի անելիքներին:

Իր ելույթում երկրի ղեկավարն անդրադարձել է 2018 թվականին բանակաշինության ոլորտում կատարված աշխատանքներին, հանձնարարականներ տվել 2019 թվականին նախատեսված ծրագրերի պատշաճ իրականացման ուղղությամբ:

Նախագահ Սահակյանը 2018 թվականի աշխատանքները գնահատել է բավարար, ընդգծելով, որ Պաշտպանության բանակը հուսալիորեն իրականացրել է երկրի և ժողովրդի պաշտպանության ու անվտանգության ապահովման իր առաքելությունը, անառիկ է պահել պետության սահմանները, կարևոր ներդրում ունեցել տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանման գործում:

Կանգ առնելով 2019 թվականի անելիքների վրա՝ Նախագահը շեշտել է, որ դրանց արդյունավետ լուծման համար պահանջվելու է ամենօրյա քրտնաջան ու համակարգված աշխատանք և համոզմունք հայտնել, որ պաշտպանության բանակը, նրա բոլոր ստորաբաժանումները, ինչպես միշտ, կանեն հնարավորը դրված խնդիրների պատշաճ կատարման ուղղությամբ:

«Պետությունն էլ իր հերթին մշտապես առանձնահատուկ ուշադրության կենտրոնում է պահելու բանակաշինության խնդիրները, մեր զինված ուժերի մարտունակության հետևողական բարձրացումը, զինծառայողների սոցիալ-կենցաղային խնդիրների լուծումը»,- նշել է Բակո Սահակյանը: