Փաշինյանը պետք է գաղտնազերծի, թե Արցախի հարցով ինչ բանակցություններ է վարել ռեժիմը անցյալ 10-20 տարիների ընթացքում. Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը 2019 թվականի հունվարի 19-ին Ստեփանակերտում արցախցիների հետ հանդիպմանն իմ ունեցած ելույթից հատված է ներկայացրել ֆեյսբուքի իր էջում՝ անդրադառնալով երեկ Դավոսում Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի հանդիպմանը:

«Ինչ վերաբերվում է Արցախի հարցին և տեղի ունեցող այժմյան բանակցություններին, նախևառաջ կարծում եմ՝ ճիշտ կլիներ, որ այսօրվա իշխանությունը, անձամբ Նիկոլ Փաշինյանը, գաղտնազերծեր անցյալ 10-20 տարիների բանակցությունների պրոցեսը, որպեսզի պարզ դառնա, թե նախորդ ռեժիմը, որպես հանցագործ ռեժիմ, ընդհանրապես ի՞նչ բանակցություններ է վարել:

Իսկ ինչ վերաբերվում է այսօր ընթացող բանակցություններին, մեր համոզմամբ, այս հարցում ևս պարոն Փաշինյանը պետք է բոլորովին այլ մոտեցում ցուցաբերի. նախևառաջ պետք է հրաժարվենք, այսպես կոչված, Մադրիդյան սկզբունքներից և պետք է նոր բանակցության տրամաբանություն մեջտեղ բերվի, որը միայն ու միայն կարող է ի շահ մեր ժողովրդի լինել։ Եթե այս գործողություններն առաջիկա օրերին չկատարվեն, կարծում եմ, որ կխորանան մտահոգությունները, որ հնարավոր է՝ կրկին ժողովրդի թիկունքում, ի վնաս մեզ ինչ-որ գործընթաց, ինչը ոչ մի դրական բանի չի բերի: Այս հարցում պարոն Փաշինյանն անելիք ունի:

Համոզված եմ, որ մեր ժողովուրդը գործող իշխանությունների կողքին է, ուստի իշխանությունները հանգիստ, շատ վստահ, հայկական շահերը պաշտպանողի դերում կարող են նստել բանակցությունների սեղանին՝ չհարմարվելով մինչ այդ ցուցաբերված պարտվողական ու դավաճանական ընթացքին: Մենք բոլորս հիշում ենք քառօրյա պատերազմը, որը դավաճանության գագաթնակետն էր: Նաև համոզված ենք, որ եթե երկրում տեղի չունենար համարժեք ռեակցիա, հակազդում, տվյալ դեպքում նկատի ունեմ Սասնա Ծռերի գործողությունը, ապա վստահ ենք, որ շարունակվելու էր այդ դավաճանական ընթացքը, այնինչ Սասնա Ծռերի գործողությամբ կարողացանք կանխել այդ ամենը»,- գրել է նա: