1000-ից ավելի աշխատատեղ կկրճատվի․ նարգիլեի բիզնեսով զբաղվողները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Լուրեր

19.12.2025 | 03:00
Կոնֆերենցիաների լիգա. «Նոայի» հավանական մրցակիցները փլեյ-օֆֆում
19.12.2025 | 02:04
Կոնֆերենցիաների լիգա․ Վահան Բիչախչյանը՝ գոլի հեղինակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.12.2025 | 01:56
Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» պարտվեց Կիևի «Դինամոյին», բայց դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 23:24
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
18.12.2025 | 23:09
Գիտությունն ավելի հաճախ պետք է կապվի արդյունաբերության հետ, որպեսզի արդյունավետությունը հնարավոր լինի չափել. Հակոբ Արշակյան
18.12.2025 | 22:49
Համբերությունը սպառվում է. Թուրքիան զգուշացրել է Սիրիայի քրդական ուժերին
18.12.2025 | 22:33
Եվրախորհրդարանի բանաձևը Բաքվի դեմ. ազատել ՀՀ-ի կապերի մեջ մեղադրվող Սամեդովին և Աբիլովին, բոլոր քաղբանտարկյալներին, դադարեցնել բռնաճնշումները
18.12.2025 | 22:20
Վթար Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներ
18.12.2025 | 22:09
Ստորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը
18.12.2025 | 22:01
«Ավելի շատ նեղվածությունից այսպես եղավ»․ Տեր Վրթանեսին ստենտավորել են
18.12.2025 | 21:56
Մայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակ
18.12.2025 | 21:53
Ճապոնուհին ամուսնացել է ChatGPT-ով գեներացված անձի հետ. ՏԵՍՆԱՅՈՒԹ
18.12.2025 | 21:39
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.12.2025 | 21:24
Պաշտոնական այցերից ինչ նվերներով են վերադարձել ԱԺ նախագահը, ԱԳ նախարարն ու ԱԽ քարտուղարը
18.12.2025 | 21:10
Թուրքիան հերքում է անհայտ ԱԹՍ-ի խոցումից հետո ՀՕՊ-ի թուլության մասին պնդումները
Բոլորը
Առողջապահության նախարարությունը մշակել է  «Ծխախոտային արտադրատեսակների օգտագործման բացասական ազդեցության նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծ, որի դեմ  շարունակում են պայքարել Հայաստանում նարգիլեի բիզնեսով զբաղվողները։
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ օրինագծի դեմ պայքարող Գոռ Գասպարյանը նշեց, որ մշակված օրինագիծն ունի բազմաթիվ թերություններ, և իրենք փորձել են Առողջապահության նախարարությունում համապատասխան մասնագետներին ներկայացնել իրենց դիտարկումները։
«Նարգիլեի գծով շահագրգիռ կողմ Հայաստանում հանդիսանում ենք միայն մենք, մեզ հետ որևէ մեկն այս օրենքի նախագիծը չի քննարկել, մենք ընդամենը ծանոթացել ենք այս նախագծին, մինչդեռ Առողջապահության նախարարությունում մեզ ասացին, որ նախագծի մշակման ընթացքում հանդիպել են նարգիլեի շահագրգիռ կողմերի հետ, լսել նախագծի դրական և բացասական կողմերը։ Մեզ  նախարարությունից ասացին, որպես շահագրգիռ կողմ,  գրավոր ներկայացնենք մեր առաջարկությունները, որից հետո  կրկին կանցկացվեն հանրային քննարկումներ, ինչը լսելուց հետո էլ մենք հավատացինք և հեռացանք նախարարության շենքից։ Սակայն ավելի ուշ, նույն օրը երեկոյան, առողջապահության նախարարի տեղակալը հեռուստատեսությամբ ասաց, որ այդ հարցով հանրային քննարկումներ են անցկացվել, շահագրգիռ կողմը ներկա է եղել և ասել, որ ներկայացվող նախագիծը թերությունները չունի, ինչից հետո մենք հասկացանք, որ Առողջապահության նախարարության  հետ բանակցությունների գնալն անիմաստ է»,- ասաց Գոռ Գասպարյանը՝ շեշտելով, որ դրանից հետո որոշել են պայքարել, սակայն այս անգամ արդեն առանց Առողջապահության նախարարության կարծիքի։
Որպես նարգիլեի բիզնեսով զբաղվող գործարար Գոռ Գասպարյանը նաև նշեց, որ իրենց բանակցությունների չեն կանչում, հասկանալու համար, թե այդ օրենքի նախագիծը որքանով է վնասելու զբոսաշրջությանը և տուրիզմին։
«Մեկ կետի տակ դնել ծխախոտը և նարգիլեն՝ անընդունելի է։ Ծխախոտը մեր ոլորտը չէ, իսկ այն օրենքի նախագիծը, որը ներկայացված է, մեկ կետի տակ է դրել  ծխախոտն ու նարգիլեն»,- ասաց Գոռ Գասպարյանը։
Ասուլիսին ներկա նարգիլեի բիզնեսով զբաղվող մյուս բանախոսը՝ Ժորա Փանոսյանն էլ վստահեցնում է՝ Առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը, եթե Ազգային ժողովում հաստատվի այն տեսքով, որով այժմ կա, կբերի 1000-ից ավելի աշխատատեղերի կրճատման, այդ քանակով պետբյուջե հարկային մուտքերը կպակասեն, ինչին կավելանա նաև այն վնասը, որը կհասցվի ոլորտում ներդրումներ անողներին։
«Ես համակարգում եմ նարգիլե սիրողների միությունը, այդ ոլորտում 17 տարի առաջ ներդրումներ են արվել, ինչը վերջին տարիներին մեծ թափ է ստացել․ այս վերջին տարիների ընթացքում մի քանի միլիարդ դոլարի ներդրում է արվել, որոնք պատրաստ ենք ներկայացնել ՊԵԿ-ին»,- ասաց Ժորա Փանոսյանը։
Ասուլիսի բանախոսներից Տիգրան Ասրյանն էլ խոսեց նարգիլեի և զբոսաշրջության կապի մասին։
 «Հայաստանում 2018 թվականին մոտավորապես 686 հազար զբոսաշրջիկ է եկել Հայաստան, որից 500 հազարը եղել է ռուս, և մենք շատ լավ գիտենք, որ բացի մշակույթի օջախներ հաճախելուց, նրանք սիրում են այցելել նարգիլե սրահներ, իսկ եթե նարգիլե սրահները փակվեն, ապա այդ ռուս զբոսաշրջիկները չեն ցանկանա գալ Հայաստան»,- ասաց Ասրյանը։
Նարգիլեի բիզնեսով զբաղվող բանախոսները նաև հավելեցին, որ Առողջապահության նախարարության ներկայացրած նախագիծը հակասում է միջազգային չափանիշներին, այն մշակելիս հաշվի չեն առնվել մասնագետների կարծիքները, ուստի խնդրի կարգավորման  ակնկալիքով բաց նամակով դիմել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։