Ի՞նչ կարող էր անել ռուսական մշակույթի տարածմանը նախապատվություն տվող նախարարությունը՝ սեմինարների և համաժողովների համար շռայլած 117 միլիոնով

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

2012-2016 թթ․ ՀՀ մշակույթի նախարարությունը սեմինարների, քննարկումների և համաժողովների անցկացման համար հատկացրել է շուրջ 117 միլիոն 80 հազար դրամ: Այս մասին տեղեկանում ենք նախարարությանն ուղղված մեր հարցման պատասխանից։

Այս կառույցի ֆինանսավորմամբ` վերջին 5 տարվա ընթացքում Հայաստանում կազմակերպվել և անցկացվել է 5 սեմինար, 15 գիտաժողով և կոնֆերանս: Դրանց թվում, օրինակ, կան պատմամշակութային ժառանգության ուսումնասիրությանն ու պահպանությանը նվիրված միջոցառումներ: Բայց արի ու տես, որ վերջին 5 տարվա ընթացքում նախարարությունը հուշարձանների տեխնիկական վիճակի մոնիթորինգի համար, օրինակ, հատկացրել է ընդամենը 41 միլիոն 700 հազար դրամ։

Նախարարությունը, կրճատելով նշյալ քննարկումներին հատկացվող ծախսերը, կարող էր գոնե մասնակիորեն ընդլայնել նաև կինեմատոգրաֆիայի ոլորտին, մասնավորապես` կինո-ֆոտո-ֆոնո հավաքածուի պահպանման ծառայություններին հատկացվող գումարը, որը վերջին 5 տարվա ընթացքում ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 36 միլիոն 200 հազար դրամ։

Ուսումնասիրելով նախարարության պատասխանը` կարող ենք նաև նկատել, որ 2016-ին ընդամենը մեկ միջոցառման` Հայաստանում միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի 60-րդ հոբելյանական վեհաժողովի կազմակերպման համար նախարարությունը հատկացրել է ավելի քան 26 միլիոն 100 հազար դրամ․ սա ավելին է, քան վերջին 3 տարում երաժշտական դպրոցներում կրթաթոշակին հատկացվող ամբողջ գումարը՝ 23 միլիոն 600 հազար դրամ:

Ռուս գրողներ՝ Կարամզինի ծննդյան 250-ամյակին, Գրիբոյեդովի ծննդյան 220-ամյակին, Տուրգենևի ծննդյան 195-ամյակին, Օստրովսկու ծննդյան 190-ամյակին, Սալտիկով-Շչեդրինի մահվան 125-ամյակին, Պուշկինի մահվան 175-ամյակին նվիրված միջոցառումներ ֆինանսավորող նախարարությունը գրական ժառանգության պահպանման և տարածման համար վերջին 5 տարում տրամադրել է ընդամենը 124 միլիոն 100 հազար դրամ, իսկ գրականության հրատարակմանն աջակցելուն ուղղված ծախսը վերջին երկու տարվա կտրվածքով կազմել է մոտ 105 միլիոն դրամ, ավելի քիչ, քան սեմինարների, քննարկումների ու համաժողովների 5 տարվա ծախսերը միասին վերցված: Ուշագրավ է, որ նախարարությունը այս տարիների ընթացքում կարևորել է բացառապես ռուս գրողների հիշատակը։ Այլ ազգի գրողներ, արվեստագետներ կառույցի ուշադրության կենտրոնում պարզապես չեն հայտնվել: Երբեմն տպավորություն է, թե ձեռքիդ տակ ոչ թե Հայաստանի, այլ Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության հաշվետվությունն է: Կառույցի տրամադրած ցանկում աչքի է զարնում նաև հայ և ռուս մշակույթների երկխոսությանն ուղղված միջոցառմանը տրամադրված պատկառելի գումարը։

«Ռուսաստանի և Հայաստանի թանգարանները. մշակույթների երկխոսություն» խորագրով հայ-ռուսական թանգարանային համաժողովի կազմակերպման համար նախարարությունը տրամադրել է մոտ 5 միլիոն 300 հազար դրամ։ Նկատենք նաև, որ ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի հոբելյանական 30-րդ նիստի և «Մշակույթի դերը «ԵՏ-2015 օրակարգ» խորագրով միջազգային 3-րդ համաժողովի կազմակերպման համար նախարարությունը հատկացրել է ավելի քան 44 միլիոն 600 հազար դրամ։ Համեմատության համար նշենք, որ վերջին հինգ տարիներին փաստավավերագրական ֆիլմերի բյուջեն տարեկան կազմել է միջինում 41 միլիոն 500 հազար դրամ:

Մշակույթի կապիտալիզացման անհրաժեշտության մասին խոսող վարչապետ Կարեն Կարապետյանը մշակույթի՝ վերջին տարիների բյուջեին և չպատճառաբանված ծախսերին ծանոթանալուց հետո, հուսով ենք, կմշակի համապատասխան մեխանիզմներ՝ դրանք հնարավորինս կանխելու համար։

 

Աննա Բաբաջանյան