Հրանտ Մարգարյանի տեղը ավելի զգույշ կլինեի. Միքայել Զոլյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:07
Ռուսական զորքերը գրոհել են Խարկովը․ կան տուժածներ
10.11.2026 | 11:55
Գերմանիան սպառնում է արգելափակել ԵՄ բյուջեն, եթե միության բոլոր անդամները չհաստատեն Կիևի համար լրացուցիչ ֆինանսավորումը․ FT
10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
Բոլորը

Մենք ունենք շատ մեծ վստահության պաշար, և ես հույս ունեմ, որ հինգ տարի հետո այդ վստահության պաշարը կպահպանվի: Հունվարի 17-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանը՝ պատասխանելով ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հայտարարության մասին հարցին: Հիշեցնենք, որ Մարգարյանը հայտարարել է, թե հաջորդ ընտրություններին ՀՅԴ-ն տուն է ուղարկելու այս իշխանությանն ու ստանձնելու է երկրի ամբողջական ղեկավարման գործը:

«Ի վերջո՝ ՀՀ քաղաքացին է որոշողը: Եթե ՀՀ քաղաքացին կքվեարկի պարոն Մարգարյանի օգտին, ինչը ես քիչ հավանական եմ համարում, մենք այդ որոշումը կընդունենք: Մեզ համար կարևոր պետք է լինի ոչ թե տուն գնալ կամ չգնալը, այլ մեր ծրագրերը իրականացնելը: Եթե մենք մեր ծրագրերն իրականացնենք, մեր աշխատանքը լավ անենք, կարծում եմ՝ քաղաքացիները հինգ տարի անց դա կգնահատեն և կքվեարկեն մեզ: Եթե մենք սխալներ անենք և քաղաքացիները մեզ պատժեն, մենք դա կընդունենք, բայց պետք է ամեն ինչ անենք, որպեսզի մեր աշխատանքը հաջողությամբ պսակվի»,- հավելեց Միքայել Զոլյանը:

Դիտարկմանը, թե Հրանտ Մարգարյանն ասում է՝ նոր իշխանությունները չեն կարող աշխատել, որովհետև անփորձ են, անորակ կադրերով իշխանությունը երկիրը դեպի հետ է տանում, պատգամավորը պատասխանեց. «Դա իր գնահատականն է: Բնական է, որ ընդդիմությունը, այն էլ՝ ոչ խորհրդարանական, պետք է քննադատի: Բայց ես իր տեղը մի քիչ ավելի զգույշ կլինի այս քննադատության մեջ, որովհետև այս խորհրդարանին և այս կառավարությանը ժողովուրդն է ընտրել»:

 

Մանրամասները՝ տեսանյութում