Թուրքիայում անհանգստացել են Դեր Զորի հայկական եկեղեցին վերականգնելու մասին Ասադի խոստումից

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

Ազգայնական ուղղվածություն ունեցող թուրքական «Sözcü» թերթում հոդված հեղինակած Զեյնեփ Գյուրջանլըն անդրադարձել է Դեր Զորի հայկական եկեղեցին վերկանգնելու մասին Սիրիայի նախագահի խոստմանը. փոխանցում է ermenihaber-ը:

Սիրիական հարցի վերաբերյալ գրած «Ասադը բացում է հայկական խաղաքարտը» վերնագրով հոդվածում հեղինակը խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված Դեր Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու վերականգնման թեմայից:

Թուրք վերլուծաբանն Ասադի հայտարարությունը Թուրքիայի դեմ ուղղված քայլ է համարում՝ գրելով, որ  Սիրիայում 7 տարի տևած քաղաքացիական պատերազմում հաղթել է Ասադը, և Թուրքիայի հարևան Սիրիայում իշխանավարում է թշնամական վարչակազմը:

«Ի՞նչ եք կարծում Ասադի «վերանորոգման առաջնահերթությունների» ցուցակում ինչը պետք է լինի՝ էներգետիկ, քաղաքային ենթակառուցվածքնե՞րը, կառավարական շենքե՞րը, թե՞ քաղաքացիների տները և աշխատավայրերը: Սրանցից ոչ մեկը: Ասադի ցուցակում առաջին տեղում Թուրքիայի գլխացավանք 1915-ի դեպքերի խորհրդանիշն է գտնվում: Ասադը նախորդ շաբաթ հայկական պատվիրակությանն էր ընդունել և նրանց խոստացել պետական  միջոցներով վերականգնել Դեր Զորում այսպես կոչված «Հայոց ցեղասպանության» հիշատակին կառուցված եկեղեցին, որն ավերվել էր ԻՊ-ի («Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպություն-խմբ.) կողմից»:

Գյուրջանլըն, նշել է, որ վերոնշյալի շարունակությունն է լինելու նաև Եփրատի արևելքում տիրապետող Սիրիայի քրդերի, որոնց համարում է ՔԲԿ-ի ճյուղավորում, և Սիրիայի իշխանությունների համագործակցությունը: Նա նշել է, որ Մանբիչում արդեն այդ համագործակցությունն առկա է, և քրդերը կառավարական բանակին են թողել քաղաքի ծայրամասային թաղամասերի վերահսկողությունը: Նրա դիտարկմամբ՝ այդ համագործակցությանն աջակցում է Ռուսաստանը, և այդ համագործակցությունը վերջնարդյունքում գլխացավանք է դառնալու Թուրքիայի համար:

Նշենք, որ 2014 թվականի սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների կողմից պայթեցված Սրբոց Նահատակաց մատուռը կառուցվել է Դեր Զորի նախկին Սբ Հռիփսիմե եկեղեցու և Ազգային վարժարանի տեղում։ Հիմնարկեքը կատարվել է 1985-ի մայիսի 12-ին Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Գարեգին 2-րդի ձեռամբ: Շինարարական աշխատանքները ավարտվել են 1990-ի նոյեմբերին: Այն ամբողջանում է Սրբոց Նահատակաց հուշահամալիրով։ Սրբոց Նահատակաց մատուռի ներքնահարկում են գտնվում Խաչելության, Նահատակության և Եղեռնի սրահները։ Այստեղ ամփոփված են նաև Դեր Զորի անապատներում մարտիրոսացած Մեծ եղեռնի բազմաթիվ զոհերի մասունքները։

Նախքան ռազմական գործողությունները, Դեր Զորում բնակվում էր մոտ 20 հայ ընտանիք։