Գործընթացների արդյունքում դառնում եմ գործազուրկ․ ինչո՞վ է զբաղվելու Արփինե Հովհաննիսյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2026 | 12:30
Թրամփը հույս ունի «շատ արագ» ավարտել Իրանում հակամարտությունը
20.05.2026 | 12:27
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 12:21
Պնդում եմ՝ Նարեկ Կարապետյանը միայն ՀՀ քաղաքացի է․ Գոհար Մելոյան
20.05.2026 | 12:10
Նարեկ Կարապետյանը թաքցրել է օտարերկրյա քաղաքացիությունը՝ ըստ ՔԿ-ի // ԱՄՆ-ը կարող է հարվածել Իրանին․ ԼՈՒՐԵՐ
20.05.2026 | 12:04
«RISE 2026» տեխնոլոգիական ցուցահանդեսին նվիրված ասուլիս՝ Մխիթար Հայրապետյանի մասնակցությամբ. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:55
Նարեկ Կարապետյանը շարունակում է լինել պատգամավորի թեկնածու. ԿԸՀ
20.05.2026 | 11:45
Առանց ռուսաստանյան ներմուծողի փաստաթղթի և QR-կոդի՝ ապրանքը չի կարող ներկրվել ՌԴ տարածք․ հունիսի 1-ից կգործի մատակարարման  նոր համակարգ․ ՊԵԿ
20.05.2026 | 11:36
ՌԴ նախագահի հետ ես ունեմ ընկերական, շատ ջերմ հարաբերություններ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:30
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի մի քանի շրջանների.կան զոհեր ու վիրավորներ
20.05.2026 | 11:27
Կառլոս Ալկարասը չի մասնակցի Ուիմբլդոնին
20.05.2026 | 11:18
ԱՄՆ Սենատն առաջ է մղել Իրանի պատերազմում Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակելու բանաձևը
20.05.2026 | 11:13
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը. ՈՒՂԻՂ
20.05.2026 | 11:12
«Արարատցեմենտը», որը պատկանում էր Ծառուկյանին, շատ շուտով դե յուրե վերադարձվելու է ՀՀ ժողովրդին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 11:03
«Ուժեղ Հայաստանի» թեկնածուն կազմակերպել է ընտրողների բնակարանների վարձավճարները վճարելու գործընթացը․ 4 անձ կալանավորվել է․ ՀԿԿ
20.05.2026 | 10:58
Կենսաչափական անձնագրերին զուգահեռ, ՆԳՆ-ում քննարկվել է նաև սահմանային անցակետերում e-gate համակարգի ներդրման հարցը
Բոլորը

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, խոսելով նոր խորհրդարանի ձևավորման արդյունքում գործազուրկ մնալու մասին, նշեց, որ առաջիկայում պատրաստվում է մասնագիտական ակտիվ գործունեություն ծավալել։

«Գործընկերներ Դավիթ Հարությունյանի և այլոց հետ հիմնադրել ենք իրավաբանական ընկերություն, որտեղ ծավալելու ենք մասնագիտական գործունեություն»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը։

Իր խոսքով՝ տարիներ առաջ փաստաբանական գործունեությամբ զբաղվելու քննություն է հանձնել, բայց արտոնագիրը մինչ օրս չի վերցրել։ Հանրային քաղաքականության մեջ ակտիվություն ևս նախատեսվում է, իսկ արտագաղթի միտքը գրեթե բացառվում է: «Հույս ունեմ, որ հայրենի իշխանությունն այնպիսի պայմաններ չի ստեղծի, որ արտագաղթն այլընտրանք չի ունենա։ Սակայն, նույնիսկ այդ դեպքում, շարունակելու եմ գործունեություն ծավալել իմ հայրենիքում և պաշտպանել Հայաստանի քաղաքացիների շահերը»,- ընգծեց Արփինե Հովհաննիսյանը։

Հին ու նոր խորհրդարանների  համեմատությունները, ԱԺ նախկին փոխնախագահի խոսքով, անտեղի են։ «Գուցե գա ժամանակ, որ մենք վիրավորվենք, երբ մեզ նոր կառավարության հետ համեմատեք»,- նշեց Արփինե Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ Հայաստանի խորհրդարանը, կազմի տեսանկյունից, երբեք կատարյալ չի եղել։ Որքանով է կատարելության ձգտելու նոր կառավարությունը, ժամանակը ցույց կտա։

Նոր խորհրդարանին ԱԺ նախկին փոխնախագահը մաղթեց հաջողություն։

Մանրամասները՝ տեսանյութում: