Պետնախարար Մարտիրոսյանը բնական գազի օգտագործման անվտանգության խնդիրներին նվիրված խորհրդակցություն է անցկացրել

Լուրեր

11.08.2026 | 00:05
Երկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելք
10.08.2026 | 23:23
ԹԻՀԿ-ն ուսումնասիրել է Երևանի 70 բարեկարգված բակերի ու խաղահրապարակների որակն ու անվտանգությունը
10.08.2026 | 23:10
Գևորգ Պապոյանը կմեկնի Ղազախստան՝ ԵԱՏՄ ագրոարդյունաբերական քաղաքականության խորհրդի նիստին մասնակցելու
10.08.2026 | 22:57
Կոլումբիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 111-ի. հայտարարվել է արտակարգ դրություն
10.08.2026 | 22:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.08.2026 | 22:26
Սևանա լճի մակարդակը հունվարի 1-ի համեմատ բարձր է 52 սմ-ով
10.08.2026 | 22:12
ԱՄՆ-ը, Հայաստանը և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են տարածել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի առթիվ
10.08.2026 | 22:04
Հայաստանի Պրեմիեր լիգա. Երկրորդ տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
10.08.2026 | 22:01
Երևանի շենքերից մեկի մոտ շորի մեջ փաթաթված նորածին է հայտնաբերվել. ՆԳՆ
10.08.2026 | 21:57
ՌԴ Գերագույն դատարանը «Յաբլոկո»-ին զրկել է Պետդումայի ընտրություններին մասնակցելուց
10.08.2026 | 21:34
Գյումրիի տներից մեկում հրդեհ է բռնկվել
10.08.2026 | 21:19
Երևանում ապամոնտաժվել են ինքնակամ կառուցված շինություններ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 21:05
Սելավ Վայոց ձորում. ավտոճանապարհը լցվել է ջրաբերուկներով
10.08.2026 | 20:50
Միաձայն կողմ էին ընդդիմությունն ու իշխանությունը․ ԱԺ Էթիկայի հանձնաժողով ստեղծվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.08.2026 | 20:42
Ուժեղացված ծառայություն Երևանում․ հայտնաբերվել են իրավախախտներ, թմրամիջոց, զենք-զինամթերք
Բոլորը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 9-ին հրավիրել է ընդլայնված  կազմով  աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված բնական գազի շահագործման հետ կապված անվտանգության խնդիրներին:

 

Պետական նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել շմոլ գազից հանրապետության տարածքում թունավորման դեպքերի վերջին տարիների վիճակագրական տվյալներին՝ նշելով, որ անհրաժեշտ է ավելի խստացնել վերահսկողական մեխանիզմները: Գ. Մարտիրոսյանի խոսքով՝ տեսչական արդյունավետ գործառույթներ իրականացնելու համար միայն մարդկային գործոնը բավարար չէ, և ամբողջ աշխարհում վաղուց կիրառվում են նաև տեխնիկական տարբեր միջոցներ: «Ընդհանուր առմամբ անհրաժեշտ է ներտնային գազասպառման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայությունը դարձնել ավելի արդյունավետ: Այսինքն հնարավոր վթարներից և դժբախտ պատահարներից խուսափելու համար պետք է հետևողական լինել բազմաբնակարան շենքերի ծխնելույզների,  բնակարանների ներտնային ցանցի պարբերաբար ստուգման, գազի օգտագործման կաթսաների, անվտանգության համակարգերի ուսումնասիրման և դրանց տեխնիկական զննության վերաբերյալ հանրային իրազեկման աշխատանքներ իրականացնելու գործում»,- ասել է Գ. Մարտիրոսյանը և առաջարկել պատկան մարմիններին կարճ ժամանակամիջոցում կատարել համակողմանի ուսումնասիրություն՝ համարժեք քայլեր ձեռնարկելու նպատակով:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև խնդրի շուրջ հանրության շրջանում լրատվամիջոցներով ավելի լայն լուսաբանման, բացատրական լրացուցիչ աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև գազամատակարարող ընկերության և պետական ու համայնքային կառույցների արդյունավետ փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: