Խախտվել է դիմումատուների արդար դատաքննության իրավունքը. ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի հերթական վճիռն է կայացրել.  տեղեկացնում է ՄԻԵԴ-ի պաշտոնական կայքը:

Գործը հարուցվել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 34-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացիներ՝ Արամ և Արթուր Մարտիրոսյանների կողմից ընդդեմ ՀՀ-ի՝ դատարան ներկայացված գանգատի հիման վրա:

«Մարտիրոսյանն ընդդեմ Հայաստանի» գործով  ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ պնդումները բավարար են, որպեսզի դատարանը եզրակացնի՝ տվյալ գործում խախտվել է դիմումատուների արդար դատաքննության իրավունքը: Դիմումատուները կստանան 2400-ական եվրո՝ որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում:

Նշենք, որ փաստաբան Վահե Գրիգորյանի հաղորդմամբ՝ 20/12/2018թ․-ին ուժի մեջ է մտել Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը, որով այն մտել է կատարման փուլ և, այդու, շուտով կփոխանցվի Եվրոպայի Խորհրդի Մինիստրների Կոմիտե՝ Հայաստանի նկատմամբ այս վճռի կատարման ընթացքում ԵԽՄԿ վերահսկողությունն ապահովվելու համար։

«Ճիշտ ժամանակին՝ երեկ, արդարադատության նախարարությունը հրապարակել է նաև այս վճռի հայերեն թարգմանությունը, որին խորհուրդ կտամ ծանոթանալ 2008թ․-ի փետրվար-մարտ ամիսներին տեղի ունեցած իրադարձությունների և դրանց վերաբերյալ «արդարադատության» փաստերին ու դրանց մասին միջազգային այս դատարանի դատողությունների ծանոթանալու ցանկություն ունեցողներին»,- գրել է Գրիգորյանը: