Քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության հարցեր

Լուրեր

12.11.2026 | 10:50
«Կոմիտաս պարկ»-ի գազիֆիկացման խնդիրը լուծվել է․ բնակիչները կառուցապատողի համաձայնության կարիք չունեն
12.11.2026 | 10:48
Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 10:41
Սանկտ Պետերբուրգում ռուս գնդապետի ավտոմեքենա են պայթեցրել․ նա զոհվել է
12.11.2026 | 10:30
«Գոլդ» համարներից որքա՞ն գումար է փոխանցվել պետբյուջե
12.11.2026 | 10:16
«Հոգեկան առողջությունը Հայաստանում․ դեպի իրավունքների վրա հիմնված համայնքահենք աջակցություն». ՈՒՂԻՂ
12.11.2026 | 10:10
Համբարձում Մաթևոսյանը 12,5 հազար դոլարով Նյու Յորքի հյուրանոցում համար է վարձել պետբյուջեի հաշվին
12.11.2026 | 10:00
Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում
12.11.2026 | 09:53
Էդգար Ղազարյանն առաջարկում է գործուղման մեկնած պատգամավորներին զրկել նախապես քվեարկելու հնարավորությունից․ Կառավարությունը դեմ է
12.11.2026 | 09:47
Թրամփի բանագնացները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների
12.11.2026 | 09:41
Բաքուն բողոք է հայտնել Երևանի Կապույտ մզկիթի դահլիճը Եղիշե Չարենցի անունով կոչելու կապակցությամբ
12.11.2026 | 09:41
Վարչապետը ժամանել է Դուբլին
12.11.2026 | 09:30
Պետական պարտքի սպասարկման գումարից 10.2 մլրդ դրամ կհատկացվի առողջության համընդհանուր ապահովագրությանը
12.11.2026 | 09:24
Բելառուսի ԱԳ նախարարն առաջարկել է սահմանափակել Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ գաղտնի փաստաթղթերին
11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի միջև համագործակցության շրջանակում հուլիսի 29-30-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Երեխայի իրավունքների մշտադիտարկում. հիմնական հասկացություններն ու մոտեցումները» թեմայով երկօրյա դասընթաց: 

Միջոցառման նպատակն էր զարգացնել Պաշտպանի աշխատակազմի համապատասխան ներկայացուցիչների կարողությունները երեխաների իրավունքների մշտադիտարկման ոլորտում:

Դասընթացին մասնակցում էին նաև ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, Հայաստանի մանուկներ հիմնադրամի, «Սեյվ դը չիլդրեն ինթերնեշնլ» հայաստանյան ներկայացուցչության, «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության եւ Երեխաների պաշտպանության ցանցի ներկայացուցիչները: 

Ողջույնի խոսքի ժամանակ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Լիվ Էլին Ինդրեյտեն բարձր է գնահատել Պաշտպանի աշխատակազմի և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցությունը և կարևորել նմանատիպ դասընթացների կազմակերպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության իրավիճակային գնահատման, այդ թվում՝ երեխաների հանդեպ բռնությունների իրավիճակային վերլուծությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան հաղորդման հիմնական մարտահրավերներին և առաջարկություններին: