Եվրոպայից դեպի Իրան Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներն անհեռանկար են

Լուրեր

25.05.2026 | 00:01
Մայիսի 25-ի վաղ առավոտյան ՀՀ ԶՈւ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք․ ՊՆ
24.05.2026 | 23:29
Գուրգեն Մարգարյանի անվան դպրոցը չի փակվելու. վարչական ղեկավար
24.05.2026 | 22:03
«Ազգային-ժողովրդավարական բևեռ»-ը քարոզարշավ է իրականացրել Արարատի մարզում
24.05.2026 | 21:12
ՃՏՊ Հացիկ-Գյումրի ավտոճանապարհին. փրկարարները մեքենայից դուրս են բերել արգելափակված վարորդին
24.05.2026 | 20:56
Տեղեկություն է ստացվել, որ Երևանի Ֆրունզե Դովլաթյան փողոցում այրվում է տուն. ՆԳՆ
24.05.2026 | 20:39
Ապացուցեք, որ Ծառուկյանը շպիոն ա, եթե չէ` թող գա մտնի որձ առյուծիս մոտ․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:30
Ռուսական MAX «սուպերհավելվածը» կարող է միջսահմանային անվտանգության ռիսկեր ստեղծել
24.05.2026 | 20:13
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը․ փաստաբան
24.05.2026 | 20:09
Կոմպրոմիսային վարչապետ ենք ուզում լինի, բացարձակ իշխանություն չենք ուզում․ Մարուքյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 20:00
Որտեղ քշել հեծանիվ ու մոպեդ․ երթևեկելի գոտու չերևացող ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.05.2026 | 19:50
Ծառուկյանը հայկական դրոշը Բաքվում բարձրացնել տվեց. Գագիկ Ծառուկյանն արձագանքում է Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 19:06
«Ուժեղ Հայաստան» կուսակցության քարոզարշավը Ավանում. ՈՒՂԻՂ
24.05.2026 | 18:30
Բանակը դարձրել են պահակային, 90%-ը պահակություն է անում, լսե՞լ եք զորավարժության մասին․ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 18:10
Փաշինյանի հրճվանքը, թե թուրքերի հետ սահմանը բացվեց, հեսա ապրանքը գնալու ա, ի՞նչ ա գնալու․ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
24.05.2026 | 17:56
Ծառուկյանը՝ իր տունը ծերերի խնամքի կենտրոն դարձնելու Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Դեռևս 2016 թվականի տարեվերջին Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում էին, որ Հայաստանը Եվրոպա-Իրան բեռնափոխադրումների հարցում կարող է տարանցիկ երկիր լինել։ Այս նպատակով փորձնական եղանակով երկու կոնտեյներ էր տեղափոխվել Գերմանիայից Թեհրան, որի ժամանակ տրասնպորտային մի քանի միջոց էր օգտագործվել՝ ծովային, երկաթուղային և ավտոմոբիլային։

Factor.am-ի գրավոր հարցին՝ արդյոք նորից եղե՞լ է կոնտեյների տեղափոխում ՀՀ-ի տարածքով և եթե չի եղել, ո՞րն է պատճառը, նախարարության պատասխանում ասված է․ «Գերմանիայից դեպի Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնարկղերի նոր փոխադրման առաջարկ բեռնափոխադրողների կողմից չի եղել»։

Նախկինում հայտարարվում էր նաև Հնդկաստանի հետ բանակցությունների մասին, արդյոք դրանք մոտեցե՞լ են ավարտին, և հնարավո՞ր է Հնդկաստանից պարսկական, հայկական, վրացական, սևծովյան և եվրոպական տարածքներն օգտագործելով բեռնափոխադրում իրականացնել որևէ եվրոպական նավահանգիստ: Այս հարցի շուրջ նախարարության պատասխանում գրված է․ «Ինչ վերաբերում է Հնդկաստանի Հանրապետությունից դեպի Եվրոպա Հայաստանի տարածքով տարանցմամբ բեռնարկղերի փոխադրումներին, ապա այդ ուղղությամբ բանակցություններն առայժմ շարունակվում են»։

Սեդա Ղուկասյան