Գինեգործները չեն ցանկանում, որ կառավարությունը լուծարի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը

Լուրեր

16.11.2024 | 20:02
Ֆրանսիայի ռեստորաններից մեկում պատանդ վերցված 4 աշխատակիցներն ազատ են արձակվել
16.11.2024 | 19:27
Հյուսիսային պողոտայում սրճարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացին դեմքի շրջանում ստացել է այրվածքներ
16.11.2024 | 19:00
Հումորը Հայաստանում դարձել է կոպիտ և գռեհիկ, քաղաքական հումորը` վիրավորական. Ռուբեն Բաբայան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.11.2024 | 18:50
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Դոնալդ Թրամփի հետ․ հայտնի է՝ ինչ հարցեր են քննարկվել
16.11.2024 | 18:40
Քրիստինա Քվինն ու ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները հայ ընկերների հետ նշել են ԱՄՆ ծովահետևակային կորպուսի 249-րդ տարեդարձը
16.11.2024 | 18:19
ԵՊՀ-ի բակից մեկնարկել է «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավը
16.11.2024 | 17:58
Զելենսկին մտադիր է Ուկրաինայի շուրջ հարցերը քննարկել անձամբ Դոնալդ Թրամփի, այլ ոչ թե նրա թիմի հետ
16.11.2024 | 17:29
Պուտինի և Շոլցի հեռախոսազրույցը տևել է մեկ ժամ
16.11.2024 | 17:00
Բժանիան նշել է Աբխազիայի նախագահի պաշտոնից իր հրաժարականի պայմանը
16.11.2024 | 16:41
Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Lատվիա
16.11.2024 | 16:28
Երևանի Նազարբեկյան փողոցում կրակոցներ են հնչել․ 42-ամյա տղամարդ է մահացել
16.11.2024 | 16:17
Լեռնային շրջաններում ձյուն կտեղա
16.11.2024 | 15:55
Հնդկաստանի ԱԳ նախարարի կարծիքով՝ աշխարհը հոգնել է ռուս-ուկրաինական հակամարտությունից
16.11.2024 | 15:35
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 85-ամյակի կապակցությամբ
16.11.2024 | 15:19
Не виноватая я, он сам пришел. մահացել է «Ադամանդե ձեռքը» հայտնի ֆիլմի դերասանուհի Սվետլանա Սվետլիչնայան
Բոլորը

Գինեգործները չեն ցանկանում որ կառավարությունը լուծարի Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը ու նամակով դիմել են ՀՀ վարապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին:

Հարգելի՛ պարոն վարչապետ,

 

Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած պայմանների հետ, Հայաստանում գինեգործությունը մղվեց հետին պլան: Սակայն հետխորհրդային ժամանակներում գինեգործությունը սկզբում՝ կամաց-կամաց, իսկ ներկայումս՝ ավելի լայն թափով է զարգանում՝ գինու նվիրական երկիրն այսօր գինեգործության վերածնունդ է ապրում:

Գինեգործությունը ՀՀ կառավարության կողմից ճանաչվել է տնտեսության գերակա ճյուղ, բարձր են ոլորտի հանդեպ միջազգային հետաքրքրությունն ու ներդրումային հոսքերը: Տարբեր միջազգային փորձագետների կարծիքով՝ Հայաստանը գինեգործության զարգացման կարևոր տարածաշրջաններից մեկն է՝ իր բնակլիմայական պայմաններով, խաղողի տեղածին ու տեղական սորտերով, ավանդույթներով, գինեգործական հարուստ մշակույթով ու պատմությամբ: Գինու սպառումը մեր ամենօրյա կենցաղի անբաժան մասն է դարձել, ձևավորվում է գինու սպառման նոր մշակույթ, իսկ գինու տուրիզմը դեպի Հայաստան է գրավում ավելի ու ավելի շատ զբոսաշրջիկների: Գինեգործության զարգացումը, բացի տնտեսական էֆեկտից, մեր երկրին վստահաբար կբերի նաև մեծ վարկիանիշ ու հեղինակություն, ինչի ապացույցը օր-օրի որակապես բարելավվող գինիները, միջազգային ամենատարբեր մրցույթներում ու մրցանակաբաշխություններում հայկական գինիների գրանցած հաջողություններն ու ստացած պարգևները, պահանջարկի ավելացումն ու արտահանման ծավալների մեծացումն են: Եվ այս փուլում արձանագրված արդյունքները մեծապես պայմանավորված էին նաև պետության կողմից մեր ոլորտին ցուցաբերված աջակցությամբ ու ծրագրերով, որոնք հիմնականում իրականացվում են Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից: Նման կառույցի գոյությունն ինքնին շատ կարևոր ու ոգևորիչ է մեզ՝ գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար, քանի որ մեր ոլորտը մշտապես զգացել է պետություն-մասնավոր հատված երկխոսության անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը ներկայումս իրականացվում է Հիմնադրամի միջոցով: Մեր բոլորիս նպատակն է խթանել Հայաստանում խաղողագործության զարգացումը` որպես գինու արտադրության որակի գրավական՝ բարձրացնելով Հայաստանի վարկանիշը և մրցունակությունը միջազգային ասպարեզում որպես գինեգործական երկիր:

Մենք էլ, որպես գինեգործության, գինու խաղողի արտադրության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչներ, վերջին 2 տարիներին մեր խնդիրները պատկան մարմիններին հասցնում ենք դարձյալ հիմնադրամի միջոցով: Հիմնադրամը, հատկապես վերջին տարում, մշտապես կապ է պաշտպանում մեզ հետ, քաջատեղյակ է մեր բոլոր խնդիրներին ու հարցերին և ամենօրյա աշխատանքի միջոցով օգնում է մեզ՝ այդ խնդիրների լուծման հարցում, ինչպես նաև մեզ համար դարձել է քննարկումների, համատեղ ծրագրեր իրականացնելու, ոլորտում առկա խնդիրների համար համատեղ ու համալիր լուծումներ գտնելու հարթակ:

Գինեգործության ոլորտում նախկինում եղել են համախմբման, հարցերն ու խնդիրները միասնաբար լուծելու, աշխատող ու կենսունակ կառույցներ, միություններ ու միավորումներ ստեղծելու անհաջող փորձեր: Անհաջող, քանի որ կար շահերի բախում ու ոլորտի ներկայացուցիչների միջև առկա էին տարաձայնություններ: Բայց ներկայումս այդ համախմբումն արդեն իրողություն է՝ Հիմնադրամի շնորհիվ:

Այն բոլոր գործառույթները, որ ներկայումս իրականացնում է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, կարևոր են, անհրաժեշտ, և չկա պետական կամ մասնավոր մեկ այլ կառույց, որն իրականացնում կամ կարող է իրականացնել այդ նույն գործառույթները:

Հիմնադրամը պարբերաբար կազմակերպում է հանդիպումներ գինի արտադրողների, գինու ոլորտում գիտական և կրթական գործունեություն իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, մեզ է ներկայացնում հաշվետվություններ իրականացված, իրականացվող ծրագրերի վերաբերյալ, մեր առկա խնդիրների ու բարձրաձայնած հարցերի հիման վրա մշակում ու իրականացնում անհրաժեշտ ծրագրերը:

Հիմնադրամի և գինեգործության ոլորտի ներկայացուցիչների միջև առկա կապի ու իրականացված բազմաթիվ ծրագրերի արդյունքում՝ հայկական գինին միջազգային շուկաներում հաստատուն քայլերով ամրապնդում է իր դիրքերը: Դա են փաստում նաև գինու արտադրության և արտահանման ծավալների ավելացումը վերջին երկու տարիներին, ինչպես նաև ոլորտում արձանագրված ներդրումները:

Ցանկանում ենք առանձնացնել նաև Հիմնադրամի գործառույթները, որոնք միտված են միջազգային կառույցների հետ համագործակցությանն ու ֆինանսական միջոցների ներգրավմանը: Իսկ միջազգային լավագույն փորձի ներգրավումը գինեգործության ոլորտի ներկայացուցիչներիս համար շատ կարևոր է, քանի որ մենք մասնացում ենք տարբեր միջոցառումների, համտեսների, շնորհանդեսների, շփվում ենք այլ երկրների մեր գործընկերների հետ ու համոզվում, որ բոլոր այն երկրներում, որոնք գինեգործության ոլորտում աշխարհում ճանաչում ու լուրջ արդյունքներ ունեն, կան առանձնացված կառույցներ, որոնց միակ գործառույթը խաղողագործության և գինեգործության զարգացման ապահովումն է։

Հիմնադրամը մշակել ու իրականացնում է ոլորտի համար ռազմավարական նշանակություն ունեցող երկարաժամկետ ծրագրեր: Մասնավորապես՝ «ՀՀ-ի խաղողի տնկարկների կադաստր» համակարգի ներդրումը, աշխարհագրական նշմամբ գինիների արտադրության համակարգերի ներդրումը, ֆիլոքսերա վնասատուի դեմ պայքարի համակարգը, խաղողի տեղածին ու տեղական՝ կորած համարվող սորտերի հայտնաբերման և նրանց տեխնիկական ներուժի բացահայտման ծրագիրը, խաղողագործության համար ներուժ ունեցող չօգտագործվող հողատարածքների ուսումնասիրության ծրագիրը և այլն: Տարբեր կրթական հաստատությունների հետ համատեղ Հիմնադրամն իրականացնում է մի շարք ծրագրեր՝ պատրաստելու համար գինեգործության ոլորտի բարձրակարգ և միջին օղակի որակյալ մասնագետներ: Ընդհանորացնելով՝ Հիմնադրամն իրար է կապում ամբողջ արժեշղթայի բոլոր օղակները:

Ելնելով այս ամենից՝ ոլորտի ներքոստորագրյալ ներկայացուցիչներս խիստ կարևորում ենք ՀԽԳՀ-ի կողմից իրականացվող գործառույթները, բարձր ենք գնահատում իրականացվող ծրագրերի արդյունավետությունը և ընդգծում բացառապես գինեգործության և խաղողագործության ոլորտի զարգացմամբ զբաղվող նման առանձին կառույցի գոյության անհրաժեշտությունը և մենք էլ հնարավորության սահմաններում պատրաստ ենք օժանդակել նման կառույցին: Մեր կողմից հավաստիացնում ենք, որ զարգացման մի քանի տարիներից հետո հնարավոր կլինի անցնել ինքնակառավարման, սակայն ներկայումս, երբ ոլորտը գտնվում է զարգացման անցումային փուլում, խնդրում ենք ձեռնպահ մնալ պետություն-մասնավոր կապի այս հաջողված և արդյունքներով ապացուցված ձևաչափի փոփոխությունից՝ պահպանելով Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը: Խնդիրն ավելի հանգամանալից քննարկելու համար պատրաստ ենք հանդիպել Ձեզ հետ: