Խոսում ենք պետության ինքնիշխանությունն ամրապնդելու մասին, իսկ առանց անցումային արդարադատության մենք չենք կարող դրան հասնել․ Վարուժան Ավետիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
28.09.2026 | 17:21
SOCAR-ն իջեցրել է Իտալիայում բենզինի գները և դարձել ֆուտբոլի հավաքականի հովանավորը․ Մելոնին շնորհակալություն է հայտնել
28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
Բոլորը

«Ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի բողոքի ակցիաները, Մանվել Գրիգորյանին  կալանավորելու, հետո խափանման միջոցը փոխելու գործողությունը, Սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքն ու դրան տրված իրավական գնահատականը, դրան զուգահեռ տապալված սահմանադրական կարգը վերականգնելու համար ընդվզած քաղաքացիների՝ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի՝ բանտում գտնվելու հանգամանքը երկակի մոտեցումների արդյունք են, և դրանից զերծ մնալու համար շատ կարևոր է որդեգրել անցումային տրամաբանություն։ Ուղիղ ժողովրդավարության տարրեր բերելով  մեր քաղաքականություն՝ պետք է անցնենք անցումային ժողովրդավարության միջով, որի հիմնական բաղադրիչը անցումային արդարադատությունն է։ Պետք է լինի անցումային արդարադատության ատյան կամ ատյանների համակարգ, որոնց անդամները կունենան ժողովրդի աջակցությունն ու կիրականացնեն անցումային արդարադատություն»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ հայտնեց «Սասնա Ծռեր» կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը՝ շեշտելով, սակայն, որ առանց ինքնամաքրման հնարավոր չէ այդ ամենն իրականացնել, իսկ ինքնամաքրում ասելով իրենք հասկանում են լյուստրացիա։

«Այսօր բազմաթիվ խոսակցություններ են շրջանառվում նախկին և ներկա պաշտոնյաների՝ կոռումպացվածության վերաբերյալ, այս բոլոր հարցերին հնարավոր կլիներ պատասխանել, եթե մենք իրականացնեինք քաղաքական, տնտեսական և գործակալական լյուստրացիա։ Խոսում ենք պետության ինքնիշխանությունն ամրապնեդու մասին, և առանց անցումային արդարադատության, մաքրագործման մենք չենք կարող նորմալ ձևով, կարճ ժամանակամիջոցում դրան հասնել, բնականաբար, մենք կարևորում ենք նաև նոր Սահմանադրություն ընդունելու հանգամանքը, որը պետք է ընդունվի հանրաքվեով»,- ասաց Ավետիսյանը։

Վերջինս նշեց, որ իր կողմից մատնանշված քայլերն անհրաժեշտ են, որպեսզի տնտեսությունն ունենա իր նոր մեկնարկի համար այն անհրաժեշտ կապիտալը, որը կգոյանա թալանը վերականգնելուց հետ և իսկ երկիրն էլ կշենացնի ամբողջ ժողովուրդը՝  անընդհատ Կառավարությունից քայլեր պահանջելու փոխարեն։

Մանրամասները՝ տեսանյութում։