Հեղափոխությունից հետո ակնկալում ենք, որ մարդու իրավունքները պետք է ավելի պաշտպանված լինեն. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հեղափոխությունից հետո ակնկալում ենք, որ մարդու իրավունքները պետք է ավելի պաշտպանված լինեն: Դեկտեմբերի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Հիմնադիր խորհրդարանի անդամ Կարո Եղնուկյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը:

Եղնուկյանը, հիշեցնենք, հայտարարել է ՀՀ ոստիկանությանն ու ԱԱԾ-ին դատի տալու մասին՝ իրեն ապօրինի գաղտնալսելու համար:

«Հասկանում ենք, որ նախկին իշխանությունների ժամանակ կարելի էր ցանկացած անձի ապօրինի գաղտնալսել և քննչական մարմինները կամ ԱԱԾ-ն իրենց նեղություն չէին տալիս անգամ դիմելու դատարան՝ թույլտվություն ստանալու համար: Հիմա՝ հեղափոխությունից հետո, մենք ակնկալում ենք, որ մարդու իրավունքները պետք է ավելի պաշտպանված լինեն, և իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչներն արդեն պետք է համապատասխան թույլտվություններ ունենան՝ նման գործողություններ իրականացնելու համար: Դրա համար դիմել էինք ոստիկանության պետին և ԱԱԾ տնօրենին»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ պատասխանը նույնն էր, ինչ նախկին իշխանությունների ժամանակ. «Ոստիկանության պատասխանն էր, որ իրենք գործում են բացառապես օրենքի շրջանակում, ԱԱԾ-ն էլ միշտ այնպիսի պատասխան է տալիս, որ պետք է միայն ենթադրել, թե ինչ է իրականում տեղի ունեցել»:

Կարո Եղնուկյանն էլ նշեց, որ քաղաքացու անձնական կյանք պետությունը կարող է ներխուժել միայն այն ժամանակ, երբ հիմնավոր կասկած կա, որ անձն ապօրինի ինչ-որ բան է անում: «Առաջ, ինչպես գիտենք, գործ սարքելու համար գնում էին դատարանին ասում էին, որ մենք ունենք օպերատիվ ինֆորմացիա, որ Կարո Եղնուկյանը զենք-զինամթերք ունի: Այդքանը բավարար էր լինում: Հիմա նախկին իշխանություններ և ներկա իշխանություններ, որ ասում ենք, ուզում եմ շեշտել, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դեռ նախկինում են ապրում, իրենք նոր Հայաստանում չեն»,- հայտարարեց Կարո Եղնուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: