Դանակահարություն Ազատավան գյուղում. 22-ամյա աղջիկ է կասկածանքով բերման ենթարկվել
Հասարակություն
21.12.2018 | 21:30Դեկտեմբերի 10-ին ոստիկանության Արտաշատի բաժնում բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ կրծքավանդակի ծակած-կտրած վերք ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղում ապրող 25-ամյա մի երիտասարդ։ Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէր բացատրություն տալու։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երիտասարդը բուժհաստատություն է տեղափոխվել Արարատի մարզի Ազատավան գյուղից։ Օպերատիվ պարզվել է նաև կատարվածի հանգամանքները։ Դեպքի հաջորդ օրը՝ դեկտեմբերի 11-ին, իր բնակարանում հայտնաբերվել ու կասկածանքով ոստիկանության Արտաշատի բաժին բերման է ենթարկվել մայրաքաղաքում ապրող 22-ամյա մի աղջիկ։
Նրա և հիվանդանոց տեղափոխված երիտասարդի միջև Ազատավան գյուղում միջադեպ էր տեղի ունեցել, որի մանրամասներին, նաև դանակահարության պատճառներին քննության շահերից ելնելով՝ ոստիկանությունը չի անդրադառնա։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։