Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը
Տնտեսություն
21.12.2018 | 21:03Դեկտեմբերի 21-ին Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը հանդիպեց TAROM ավիաընկերության գլխավոր տնօրեն Վուլֆ Վերներ-Վիլհելմի (Wolff Werner-Wilhelm) հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2019թ. ապրիլին Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացման և հետագա ծրագրերի հետ կապված մի շարք հարցեր:
Կողմերն երկուստեք ընդգծեցին, որ քաղաքական և կազմակերպչական առումով չվերթների մեկնարկի կազմակերպման գործում կարևոր էր Ռումինիայում Հայաստանի և Հայաստանում Ռումինիայի դեսպանությունների ներգրավվածությունը:
Դեսպանն իր համոզմունքը հայտնեց, որ TAROM ավիաընկերության կողմից Բուխարեստ-Երևան ուղիղ չվերթերի բացումը խորապես կնպաստի առևտրատնտեսական հարաբերությունների, զբոսաշրջության և գործարար կապերի զարգացմանն ու ընդլայնմանը: Զրուցակիցներն անդրադարձան նաև առաջին չվերթի իրականացման հետ կապված միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական իրազեկության բարձրացման նպատակով ձեռնարկվելիք քայլերին: