Վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. Ժիրայր Սեֆիլյան
Սիրելի հայրենակիցներ, րոպեներ առաջ վերջապես ստացա ՀՀ քաղաքացու անձնագիր. ֆեյսբուքի իր էջում գրել է «Սասնա Ծռեր» կուսակցության առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:
«Հուսով եմ, որ տեղի ունեցող փոփոխությունները, որոնց շնորհիվ այսքան տարիներ հետո ես ՀՀ քաղաքացիություն ստացա, համակարգային բնույթ կունենան և սկիզբ կդնեն Հայաստանը համայն հայության Հայրենիք դարձնելու գործընթացին»,- գրել է նա: