37,2 մլն դրամ՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ին․ անտառապահների համար նոր հագուստ ձեռք կբերվի
Քաղաքականություն
20.12.2018 | 16:58Անտառների պահպանությունն ուժեղացնելու և անտառային տարածքների արդյունավետ կառավարումն իրականացնելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Ըստ այդմ՝ Անտառային կոմիտեին տրամադրված գումարներից տնտեսված 37,2 մլն դրամը կփոխանցվի «Հայանտառ» ՊՈԱԿ-ին: Ինչպես նշել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ-ն այս պահին կառավարում է 342 հազար հա տարածք՝ 19 անտառտնտեսությունների միջոցով, 642 աշխատակից իրականացնում է պահպանության գործառույթ:
Ըստ նախարարի պաշտոնակատարի՝ գումարը կուղղվի անտառապահների համար համապատասխան հագուստ ձեռք բերելուն: