Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա
Քաղաքականություն
20.12.2018 | 14:16Իրանի նախագահ Հասան Ռոհանիի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 19-ին մեկնել է Թուրքիա` մասնակցելու Թուրքիա-Իրան բարձր մակարդակի համագործակցության առաջին խորհրդաժողովին. փոխանցում է ermenihaber-ը։
Անկարայի Էսենբողա օդանավակայանում Իրանի պատվիրակությանը դիմավորել են Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դյոնմեզը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:
Թուրքիայի և Իրանի նախագահների մասնակցությամբ խորհրդաժողովը տեղի կունենա դեկտեմբերի 20-ին Անկարայում:
Խորհրդաժողովին երկու երկրների ներկայացուցիչները մտքեր կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային վերջին զարգացումների վերաբերյալ, ինչպես նաև կքննարկեն երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր: