Քառօրյա պատերազմի առնչությամբ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետևեն իրավական գործողությունները. «Ժողովուրդ» 

Լուրեր

28.09.2026 | 17:10
Նեթանյահուն հրահանգել է Էրդողանի դեմ հայց պատրաստել՝ Միջազգային քրեական դատարան ուղարկելու համար
28.09.2026 | 17:00
Զովունիում 1550 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
28.09.2026 | 16:52
Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ
28.09.2026 | 16:43
Ռուբինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Հռոմ
28.09.2026 | 16:38
Պայթյունից զինծառայողի մահվան գործով մեկ անձ կալանավորվել է
28.09.2026 | 16:31
ԵԽԽՎ-ն ներկայացնում է Հայաստանի ընտրությունների վերջնական գնահատականը․ ինչ են արձանագրել դիտորդները ՀՀ-ում
28.09.2026 | 16:26
Փոփոխություններ` Հայաստանի Մ-20 և Մ-21 հավաքականներում
28.09.2026 | 16:22
Ենթակայանը հրդեհից հետո դեռ ծխում է․ քրեական վարույթ է հարուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 16:11
Երևանում կայացավ Firebird Build հեքաթոնը՝ 105 հազար դոլարի մրցանակային ֆոնդով
28.09.2026 | 16:05
Արսեն Մանուկյանը կազատվի Ջրային կոմիտեի գլխավոր քարտուղարի պաշտոնից
28.09.2026 | 16:00
ԱՄՆ-ն ու Չինաստանը երկարաձգել են առևտրային հրադադարը․ Թրամփը Սիին առաջարկել է ամերիկյան զենք գնել
28.09.2026 | 15:51
«Անկախ դիտորդը» ՏԻՄ ընտրություններում 31 խախտում է արձանագրել
28.09.2026 | 15:39
Մրգերում հայտնաբերվել են «Դիխլոֆոս» միջատասպան նյութի մնացորդներ․ ՍԱՏՄ
28.09.2026 | 15:35
Յուգեն Կլոպը վատագույն մեկնարկն է գրանցել Գերմանիայի հավաքականում
28.09.2026 | 15:29
Զելենսկին հայտնել է, որ Կիևի մարզին ռուսական հարվածի հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել
Բոլորը

«Ժողովուրդ» թերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գեներալ-մայոր Արշակ Կարապետյանին իր խորհրդականի պաշտոնում նշանակելու որոշումը կայացնելիս ուշագրավ հայտարարություն է արել: Ինչպես հայտնի է, 2016թ. Կարապետյանը զբաղեցնում էր ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետի պաշտոնը եւ ապրիլյան պատերազմից որոշ ժամանակ անց՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանի հրամանագրով` ազատվեց աշխատանքից, քանի որ շատերը նաեւ նրան էին համարում հիմնական պատասխանատուներից: Եւ, ահա, Փաշինյանը երեկ հայտարարել է.

«Նրանք, ովքեր ասում են, թե Արշակ Կարապետյանն է քառօրյա պատերազմի պատասխանատուն, նրանք ասում են, որ նրանից վերեւ ոչ մեկ պատասխանատու չէ… Ես քառօրյա պատերազմի վերաբերյալ կարդացել եմ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր էջերով գաղտնի նյութեր եւ այդ նյութերում ոչինչ չեմ գտել հետախուզական տվյալների բացակայության կամ պակասության մասին»:

Փաստորեն, ՀՀ վարչապետի խոսքերից կարելի է եզրակացնել, որ հայկական հետախուզությունն ապրիլյան պատերազմից առաջ հակառակորդի զինուժի տեղաշարժի մասին ժամանակին ներկայացրել է զեկույցներ, բայց նախկին իշխանության ներկայացուցիչներն ընթացք չեն տվել՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն կամ անտարբերություն:

Ի դեպ, պատերազմից հետո այս մասին շատ-շատ է խոսվել, նման կասկածներ մշտապես եղել են: Ու հիմա տրամաբանությունը ենթադրում է, որ Փաշինյանի երեկվա հայտարարություններին պետք է հետեւեն իրավական գործողությունները: Պետք է քրեական գործ հարուցել պարզելու` եթե հետախուզական տվյալների պակաս չի եղել, ապա ինչո՞ւ այն ժամանակ իշխանությունները բավարար քայլեր չեն ձեռնարկել` ռազմական լայնածավալ գործողություններին պատրաստվելու եւ դիմակայելու կամ այդ գործողությունները կանխելու ուղղությամբ: Հիշո՞ւմ եք՝ ժամանակին նախկին վարչապետ Կարեն Կարապետյանն էլ հայտարարել էր, թե անորակ վառելիքի պատճառով զրահատեխնիկան ապրիլյան պատերազմի ժամանակ չէր աշխատել: Նախկին իշխանությունները պնդում էին, որ նման բան չկա: Հիմա սա առիթ է նաեւ այդ հայտարարությունների ճշմարտացիությունը պարզելու համար: Իսկ մինչ այդ ճիշտ կլիներ, եթե այս բոլոր հարցերի պատասխանը տար ինքը՝ Արշակ Կարապետյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: