«Եթե պետք է ևս 2 տարի քաղաքացիները տառապեն մարշրուտկաներում, դա անընդունելի է». Հովսեփ Խուրշուդյանը՝ Երևանի բյուջեի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.12.2025 | 19:45
15 հզր էլեկտրոմոբիլ արտոնյալ պայմաններով կներմուծվի 2026-ին․ ինչ է արվելու հին մարտկոցների հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 19:29
Վրաստանում եկեղեցու վարդապետին ժամանակավորապես արգելվել է հոգևոր ծառայություն մատուցել. նա աջակցել է ցուցարարներին
16.12.2025 | 19:13
Հայաստանի Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի նախաստորագրված խաղաղության համաձայնագրին. Ալիևի ներկայացուցիչ
16.12.2025 | 19:00
Կրթական համակարգը լավ սովորեցնում է՝ ինչպես մեռնել հանուն հայրենիքի, բայց չի սովորեցնում՝ ինչպես ապրել հանուն հայրենիքի․ Ժաննա Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:47
 «Կատարյալ անհեթեթություն». նախարարը՝ ատեստավորման թեստերի վաճառքի լուրերի մասին
16.12.2025 | 18:33
Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ
16.12.2025 | 18:23
Առաջարկներն օր առաջ ուժի մեջ կմտնեն, եթե ձեր խմբակցության կարկառուն ներկայացուցիչները կամովին վերադարձնեն գողացված գումարները․ նախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.12.2025 | 18:14
Էրդողանն ակնարկել է տարեսկզբին ՀՀ սահմանը բացելու մասին // Սևակի արձանը կհեռացնեն․ ԼՈՒՐԵՐ
16.12.2025 | 18:10
Էդուարդ Սպերցյանը շարունակում է մնալ ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստներից մեկը
16.12.2025 | 18:05
«Սա գրաքննություն չէ, այլ պետական պատվեր». Ժաննա  Անդրեասյանը՝ «կոմկուսի շունչ» զգացողներին
16.12.2025 | 17:51
Բերդ քաղաքի որոշ հասցեներում ջուր չի լինի
16.12.2025 | 17:42
65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ․ԱԺ-ն ամբողջությամբ ընդունեց ծառայության ժամկետի կրճատման նախագիծը
16.12.2025 | 17:40
Ռոբերտ Արզումանյանը և «Ուրարտուի» մարզիչներն այցելել են «Ռեալի» ու «Աթլետիկոյի» մարզաբազաներ
16.12.2025 | 17:35
ԲՏԱ նախարարի տեղակալն ընդունել է GIZ-ի ներկայացուցիչներին. քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտի առաջնահերթությունները
16.12.2025 | 17:26
Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը ոչ թե ցանկանում է հրադադար, այլ լիարժեք խաղաղություն
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցությունից Երևանի ավագանու նախկին թեկնածու, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով 2019թ. Երևանի բյուջեին՝ ասաց, որ քաղաքային իշխանությունների մոտ կոնցեպտուալ մոտեցում չի տեսնում:

Նրա խոսքով՝ 2019-ի բյուջեն կոնցեպտուալ մոտեցումներ, թերևս, չի պարունակում այն պատճառով, որ բավական կարճ ժամանակում ձևավորվեց: Խուրշուդյանը նաև դժվարացավ ասել, թե այս ամիսների ընթացքում քաղաքում որևէ տեսանելի խնդիր լուծվե՞լ է: «Տեսանելի չէ, բայց մի քանի ամսվա ընթացքում դժվար էլ հնարավոր լիներ լուծել»,- հավելեց նա:

Հովսեփ Խուրշուդյանը նոր քաղաքապետին առաջարկում է շատ ավելի ակտիվ համագործակցել հասարակության հետ, մասնավորապես՝ որևէ խոշոր ծախս չանել առանց հանրային քննարկման, ինչպես, օրինակ, մայրաքաղաքի գլխավոր տոնածառի դեպքում եղավ. «Այդպիսի ծախսեր անելուց առաջ մի հատ քաղաքացիների հետ խորհրդակցեք: Հենց որ քաղաքացու կողմից վերահսկողությունը կորչում է, համակարգը սիմպտոմներ ունի այլայլվելու դեպի բացասականը»:

Ըստ նրա՝ քաղաքապետարանը պետք է ֆինանսավորի հանրային քննարկումները, որ չկտրվի հանրությունից, և բյուջեն ու այլ որոշումներ պետք է կայացվեն հանրային քննարկումների արդունքում:

Խուրշուդյանի խոսքով՝ քաղաքապետարանը կարող է քաղհասարակությանը պատվիրակել, օրինակ, աուդիտորական ծառայությունները, որպեսզի առավելագույնս քաղաքացիներին ներգրավի համայնքային կառավարման հարցերում:

Անդրադառնալով հարցին, որ բյուջեում մոտ 4 մլն դոլարով կրճատվում է տրանսպորտին ուղղված ծախսը, այն դեպքում, երբ երեկոյան ժամերին քաղաքում տրանսպորտը, կարելի է ասել, նորմալ չի աշխատում, և քաղաքացիները սառչում են կանգառներում, Հովսեփ Խուրշուդյանն ասաց. «Ընդհանրապես քաղաքային իշխանությունները պետք է շատ կոնկրետ հասկանան, որ եթե տրանսպորտի հարցը շատ կարճ ժամանակում չլուծվի, ոնց որ խոստացվել էր, դա իրենց համար ամենաբացասական հետևանքները կունենա՝ ոչ միայն ապագա ընտրությունների առումով, այլ նաև ներհասարակական լարվածություն կձևավորվի ամբողջ իշխանության հանդեպ: Եթե պետք է ևս 2 տարի քաղաքացիները տառապեն մարշրուտկաներում, դա անընդունելի է»:

Հովսեփ Խուրշուդյանը, միաժամանակ, դրական է գնահատում քաղաքային բյուջեում որոշ ծախսերի կրճատումը, որոնք ուռճացված են եղել նախորդ իշխանությունների կողմից:

Ինչ վերաբերում է ընդդիմության դերակատարմանը, Խուրշուդյանը կարծում է՝ խորհրդարանում ընդդիմություն չկա. «Ես էլ չեմ տեսնում, որ էնտեղ ընդդիմություն կա, որովհետև իրենք ավելի մրցակցում են, թե ով է ավելի աջակից իշխող ուժին»:

Ուստի, ըստ նրա, արտախորհրդարանական ընդդիմությունը դեռևս անելիքներ ունի նախագծեր առաջարկելու տեսակետից. «Խոշորացման ճանապարհն ամենաճիշտ ճանապարհն է»:

 

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում:

Մարինե Խառատյան