Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը. Մարինա Խաչատրյանը՝ Զարուհի Փոստանջյանի մասին

Լուրեր

12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
12.10.2026 | 20:00
Թմրանյութ վաճառողները և օրենքով գողերն ունե՞ն քաղաքական հովանավորներ․ զրույց նախկին փոխոստիկանապետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 19:46
15 ժամ ջուր չի լինի Երևանի Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 19:32
Ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել
12.10.2026 | 19:17
Վարչապետը հանդիպում է ունեցել ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետը ավարտող Արման Դիլանյանի հետ
12.10.2026 | 19:04
Միլիոններ՝ բյուջեի հաշվին․ ավագանու ՔՊ-ական անդամի ընկերությունը պայմանագրեր է կնքում համայնքի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:49
Միրզոյանը և Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են առևտրատնտեսական ու գործարար կապերի ընդլայնման հարցեր
12.10.2026 | 18:42
Այսօր որևէ մեկը չի կարող ասել, որ ՀՀ-ի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ կա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:32
Օձունի նախկին մանկապարտեզի շենքն ու հողատարածքը կվերադարձվեն համայնքին․ դատարանը բավարարել է Դատախազության հայցը
12.10.2026 | 18:26
Իրանը հայտարարել է, որ կարձագանքի Հորմուզի նեղուցի վերաբերյալ ԱՄՆ պատասխանին դիտարկումն ավարտելուց հետո
12.10.2026 | 18:19
«Ուզում ենք զարգացնել ՌԴ-ի հետ հարաբերությունները, բայց չենք ուզում դրանք նույնը լինեն, ինչ նախկինում»․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 18:02
Հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում մի շարք փողոցներ ժամանակավորապես կփակվեն․ ՆԳՆ
12.10.2026 | 17:51
Էմմա Պալյանը հայտնել է Ալեն Սիմոնյանի օգնականը դառնալու մասին
Բոլորը

Ցավով եմ կիսվում այս նյութով. ֆեյսբուքի իր էջում գրել է «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ու հրապարակել  Զարուհի Փոստանջյանի արած  մի հայտարարություն, որտեղ  վերջինս ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանին ու Սամվել Մայրապետյանին ապօրինի են պահում կալանքի տակ:

«Ժամանակին զարմանում էի, թե ինչու է քննադատում եւ վիրավորական անուններով կոչում միայն մի քանի հանցավոր դեմքի, սակայն անուն հայրանունով է դիմում մեկ այլ խմբի հանցավորներին:

Ժամանակը ջրի երես հանեց իրականությունը, ու թեեւ բոլորովին չէի ցանկանա, որ ճշմարտությունը սա լիներ, սակայն այս ամենի վրա աչք փակել չի կարելի։

Միշտ շարժվել եմ սեփական կարծիքով, սեփական զգացումներով ու սկզբունքներով։ Քննադատել եմ մարդկանց կատարած գործերը, խրախուսել ու աջակցել եմ արժանավորներին, բոլոր այն մարդկանց, ովքեր հանուն մեր հայրենիքի նայել են ճշմարտության աչքերին:

Այսուհետ եւս հետեւելու եմ միմիայն իմ սկզբունքներին, միմիայն իմ պատկերացումներին ու հավատին:

Չեմ ափսոսում այն ժամանակը, որն անց եմ կացրել որոշ մարդկանց կողքին, քանզի այդ ժամանակն է թույլ տվել ինձ ճանաչել այդ մարդկանց ու կուրորեն չհավատալ նրանց:

Այո՛, ես պահանջում եմ լյուստրացիայի մասին օրենքի ընդունում, ես ցանկանում եմ իմանալ ու մեր սերունդներին հասանելի դարձնել իրական դավաճանների ու իրական հայրենասեր մարդկանց անունները:

P.S. Հաճախ մենք վախենում կամ ամաչում ենք սեփական կարծիքն արտահայտել, շարժվել սեփական սկզբունքներով։ Սակայն, չկա ոչինչ ավելի հեշտ ու հաճելի, քան սեփական ԵՍ-ն ունենալն ու ստրկամիտ չլինելն է»: