Հայաստանը սկզբնաղբյուր երկիր է թրաֆիքինգի համար. Վահրամ Կաժոյան

Լուրեր

04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
Բոլորը

Հուլիսի 28-ին տեղի ունեցավ ասուլիս՝ նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա հռչակմանը. տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն:

 

Ասուլիսին մասնակցեց և լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով Խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը:

«Հայաստանը  սկզբնաղբյուր երկիր է թրաֆիքինգի համար:Այն երկրները, որտեղ ուղղված են մեր երկրի թրաֆիքինգային հոսքերը, մեծ աշխատանքներ պետք է տանեն՝ ավելի ակտիվ պայքար մղելով այս  չարիքի դեմ:   Աշխարհագրությունն այս հարցում երեք ուղղություն ունի. սեռական շահագործում, որը հիմնականում իրականացվում է Թուրքիայում և ԱՄԷ-ում, աշխատանքային շահագործում, որն իրականացվում է Թուրքիայում ու ՌԴ-ում: Քանի որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ չունենք, իհարկե, աշխատաներ իրականացնելը, համագործակցելը մեծ խնդիր է դառնում, իսկ մյուս երկրների հետ ակտիվ համագործակցություն է իրականացվում», – նշեց  Վահրամ Կաժոյանը:

ԱՄՆ Պետքարտուղարության` 2017թ. հունիսի 27-ին հրապարակված մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ տարեկան զեկույցի համաձայն` Հայաստանը հինգերորդ տարին անընդմեջ դասվում է 1-ին խմբում՝ հանդիսանալով այդ խմբում ընդգրկված ԱՊՀ միակ երկիրը:

Հայաստանի Հանրապետությունը միացել է միջազգային հանրությանը «21-րդ դարի ստրկության» դրսևորման ձևերի դեմ պայքարին և վավերացրել ՄԱԿ-ի «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի» 2000թ. կոնվենցիան և դրան կից` «Ցամաքով, ծովով և օդով միգրանտների անօրինական փոխադրումների դեմ» թիվ 1 ու «Մարդկանց, հատկապես կանանց և երեխաների առևտրի կանխարգելման, արգելման և պատժի մասին» թիվ 2 կամընտիր արձանագրությունները, ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիային կից կամընտիր արձանագրությունը «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մաuին», Եվրոպայի խորհրդի 2005թ. «Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի մասին» կոնվենցիան: