Նիկոլ Փաշինյանը և ԱՄՆ ՄԶԳ փոխնախագահը քննարկել են համագործակցության զարգացման ուղղությունները

Լուրեր

28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
28.09.2026 | 18:19
Թուրքիայում դպրոցներից մեկում հրաձգության հետևանքով ուսուցիչ է սպանվել
28.09.2026 | 18:10
ԲՀԿ-ի մասով ԵԽԽՎ-ն խնդիր է տեսել ընտրություններում // Զինվորի մահվան գործով կալանավորված կա․ ԼՈՒՐԵՐ
28.09.2026 | 18:03
«Թաղման նպաստի» վճարման նոր նախագիծն առաջիկայում կդրվի շրջանառության մեջ
28.09.2026 | 18:01
ԵՄ-ն հստակ ժամկետներ կսահմանի 4 երկրների անդամակցության համար․ Վրաստանն ու Թուրքիան ներառված չեն ցանկում
28.09.2026 | 17:51
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագծով նոր լսում է անցկացվել
28.09.2026 | 17:44
Մի շարք տուգանքներ խստացվում են․ ՆԳՆ-ն փոփոխություններ է առաջարկում օրենքում
28.09.2026 | 17:40
Հայտնի է՝ որ ֆուտբոլային ակումբի կայքն ամենաշատ այցելությունն ունի աշխարհում
28.09.2026 | 17:34
Ռուսական ԱԹՍ-ն հարվածել է Կիևում Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 17:25
«Ուժեղ Հայաստան»-ի ասուլիսը ԵԽԽՎ-ում ՀՀ-ի վերաբերյալ քննարկումների շուրջ․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխնախագահ Բրոք Բիրմանին:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ արդյունավետ համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը տարբեր ուղղություններով: Վարչապետի պաշտոնակատարի խոսքով՝ կառավարությունը հետևողականորեն և հաստատակամ շարունակելու է ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված ինստիտուցիոնալ բարեփոխումները և այդ առումով ընդգծել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ փոխգործակցության կարևորությունը: Կառավարության ղեկավարը Բրոք Բիրմանի այցը մեր երկիր համարել է լավ հնարավորություն՝ նախանշելու հետագա համագործակցության ոլորտները: «Մեր նպատակն է՝ քաղաքական հեղափոխությունը վերածել տնտեսական հեղափոխության և այդ կարևորագույն փոփոխությունների իրականացման ճանապարհին շահագրգռված ենք ակտիվորեն համագործակցել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ: Մեր քայլերն ուղղված են ժողովրդավարության ամրապնդմանը, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը, քաղաքացիական հասարակության զարգացմանը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հեռանկարային համարելով համագործակցությունն ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նաև գյուղատնտեսության, ենթակառուցվածքների և կրթության ոլորտներում: Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱՄՆ-ի հետ տնտեսական փոխգործակցության զարգացմամբ և առևտրաշրջանառության ծավալների ավելացմամբ:

Բրոք Բիրմանը նախ շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին բարձր մակարդակի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու կապակցությամբ և հավելել. «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ հետ՝ նշանավորելու այս պատմական էջը Հայաստանի պատմության մեջ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը պատրաստ է աշխատել կառավարության հետ՝ Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտների առավել հզորացման, կոռուպցիայի դեմ պայքարի և առևտրի ու ներդրումների խթանման բնագավառներում»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները պայմանավորվել են, որ երկկողմ փոխգործակցության կոնկրետ ուղղություններն առաջիկայում կհստակեցվեն ՀՀ կառավարության և ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան գրասենյակի քննարկումների արդյունքում: