Վիրավոր զինծառայողների վերաբերյալ լայնորեն շրջանառվող լուրերի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարարությունը պարզաբանում է

Լուրեր

28.09.2026 | 21:00
Փաշինյանի հեռացման պրոցեսը փողոցային պայքարով պիտի գեներացվի, այլընտրանք չկա․ Նինա Կարապետյանց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 20:46
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում
28.09.2026 | 20:26
Ֆրանսիայում Հռոմի պապը դատապարտել է սեռական բռնությունն ու հանդիպել հոգևորականների կողմից բռնության ենթարկված զոհերին
28.09.2026 | 20:13
Կալլասը զգուշացրել է ՌԴ-ի կողմից նոր հիբրիդային հարձակումների վտանգի մասին
28.09.2026 | 20:01
Փաշինյանի ճչացող լռությունը. ինչու անտեսվեց Սեպտեմբերի 27-ի տարելիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:57
«Քաղբանտարկյալների ազատ արձակումը պետք է Բաքվի հետ գործընկերության պայման լինի»․ ԱՄՆ սենատորները դիմել են Թրամփի վարչակազմին
28.09.2026 | 19:44
«Վանաձոր» ՔԿՀ-ում բացահայտվել է իրար հաջորդող ներնետման երկու դեպք
28.09.2026 | 19:30
Ադրբեջանում հարցնում են՝ Ռամիլ Սաֆարովը կարո՞ղ է անցնել Թրամփի ուղիով․ որոշում կայացնողը հայ մաքսավորն է լինելու․ Դիանա Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 19:24
«Ոչ բոլորը կդառնան Մասկ ու Ջոբս, բայց գիտաֆանտաստիկ գրականությունը Հայաստանում կզարգանա»․ Գևորգ Տեր-Գաբրիելյան
28.09.2026 | 19:10
Տիգրան Ավինյանի՝ նախապես հայտարարված մամուլի ասուլիսը չի կայանա
28.09.2026 | 19:00
Հարկադրված աշխատել է, որ մարի մահացած հոր պարտքը. անչափահասի թրաֆիքինգի գործը դատարանում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 18:47
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ «թշնամու ուժերը շուտով դուրս կմղվեն Արաբական ծովից»
28.09.2026 | 18:46
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
28.09.2026 | 18:39
Ալեն Սիմոնյանը ԵՄ պատվիրակության հետ քննարկել է Հայաստան–ԵՄ հարաբերությունների խորացումը
28.09.2026 | 18:28
9 անշարժ գույք և 8.5 մլն դրամ եկամուտ․ ինչ է հայտարարագրել Իջևանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակը գլխավորող համայնքապետը
Բոլորը

 

Ս.թ. դեկտեմբերի սկզբից առ այսօր, տարբեր աստիճանի վիրավորումներ ու վնասվածքներ ստացած, ինչպես նաև առողջական խնդիրներ ունեցող զինծառայողների բուժսպասարկումն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով կայազորային հոսպիտալներից ՀՀ ՊՆ Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ և քաղաքացիական բուժհաստատություններ է տեղափոխվել յոթ զինծառայող, որոնցից մեկն ունի մարմնի տարբեր հատվածների II-III աստիճանի այրվածքներ, ևս մեկ զինծառայող ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել սիրտ-թոքային վերակենդանացումից հետո։ Նշված ժամանակահատվածում Երևան տեղափոխված զինծառայողներից մեկի մոտ ախտորոշվել է թորակո-աբդոմինալ միջանցիկ թափանցող հրազենային վիրավորում։ Երկու զինծառայող ականապայթյունային վնասվածքներ են ստացել։ Դեկտեմբերի 17-ին և 18-ին ՀՀ ՊՆ ԿԿԶՀ է տեղափոխվել ևս երկու զինծառայող՝ հրազենային գնդակային վիրավորումներով։

Բոլոր զինծառայողները գտնվում են բժշկական վերահսկողության ներքո։ Այս պահին նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

Պաշտպանության նախարարությունը շարունակաբար և հետևողական կերպով ջանքեր է գործադրում զինվորական ծառայությունն առավել անվտանգ դարձնելու ուղղությամբ։ Այդուհանդերձ, մեծածավալ մարտական հերթապահություն իրականացնող զինված ուժերի ամենօրյա բնականոն կենսագործունեության ընթացքում, ցավոք սրտի, բացառված չեն իրադրությունները, որոնց հետևանքով զինծառայողները կարող են տարբեր աստիճանի վիրավորումներ և վնասվածքներ ստանալ։ Պաշտպանության նախարարությունը անում է հնարավորը՝ այդպիսի պատահարների հետևանքով տուժած զինծառայողների համար բարձրակարգ բուժսպասարկում ապահովելու նպատակով։ Որոշ դեպքերում այն կազմակերպվում է կայազորային հոսպիտալներում կամ, անհրաժեշտության դեպքում, ՀՀ ՊՆ ԿԿԶՀ-ում կամ քաղաքացիական մասնագիտացված բուժհաստատություններում:

Տարբեր ԶԼՄ-ներում մատնանշվող վիրավորումների դեպքերը տեղի են ունեցել տարբեր զորամասերում, տարբեր ժամանակահատվածներում և տարբեր հանգամանքներում։ Ըստ այդմ, փորձել ընդհանուր կապ գտնել դրանց միջև և ավելին՝ դրանք ներկայացնել որպես մեկ պատահարի հետևանք, սխալ է։