Վալերի Օսիպյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Վրաստանի ՆԳՆ տարբեր ծառայություններ

Լուրեր

04.09.2026 | 14:24
Հայաստանը դիմել է երրորդ երկրի Բաքվում գտնվողներին հյուպատոսական աջակցություն ցուցաբերելու նպատակով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 14:15
Կառլո Անչելոտին հյուրընկալվել է «Ռեալին» ու խոսել Մոուրինյոյի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 14:06
Բաքվի բանտում պահվող հայ գերիների մաշկից այրելով հեռացրել են խաչի տեսքով դաջվածքները․ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 13:53
Նիկ Կիրյոսը մեկ ամսով որակազրկվել է կոկաին օգտագործելու համար
04.09.2026 | 13:44
Վահագն Խաչատուրյանը Պրահայում ներկայացրել է Հայաստանի խաղաղության օրակարգն ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները
04.09.2026 | 13:33
Երևանում սեպտեմբերի 4-5-ին, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ
04.09.2026 | 13:24
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանի ռեժիմի տապալումը Իսրայելի «գլխավոր առաքելությունն» է, նպատակը՝ «հասանելի»
04.09.2026 | 13:13
Ի պատիվ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի Չեխիայի նախագահ Պետր Պավելի անունիցպաշտոնական ճաշ է տրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.09.2026 | 13:00
Ինչպես են արտահոսել Արմեն Սաքապետոյանի բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները․ ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման վարույթ՝ ապօրինի ստացված տվյալների հիման վրա
04.09.2026 | 12:55
Դատախազությունը Երևանի նախկին փոխքաղաքապետ Կարեն Դավթյանից պահանջում է բռնագանձել ավելի քան 20 գույք և շուրջ 230 մլն դրամ
04.09.2026 | 12:43
Թրամփն իր սոցցանցում հրապարակել է Ուիթկոֆի հոդվածը՝ նվիրված Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղությանը
04.09.2026 | 12:34
«Արսենալը» ամենաթանկ տրանսֆերային վաճառքն է ունեցել
04.09.2026 | 12:21
Վերոնիկա Զոնաբենդը հանդիպել է Կառավարության անդամների հետ. Սիրանուշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.09.2026 | 12:10
Ծառուկյանի կալանքի հարցով որոշումն՝ այսօր // Տարկետում՝ լավագույն 50 բուհերում սովորածներին․ ԼՈՒՐԵՐ
04.09.2026 | 12:06
Վենսը պնդում է՝ Իրանի հետ հակամարտությունը «պատերազմ» չէ, ու չի էլ ասում, թե երբ այն կավարտվի
Բոլորը

Պաշտոնական այցի շրջանակում հայկական պատվիրակությունը՝ ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ եղավ Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնում:

Ստորաբաժանման ղեկավարությունը ներկայացրել է ծառայության բնույթն ու գործառույթները, ինչից հետո հյուրերը շրջել են կենտրոնում:
Վրաստանի ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման միասնական կենտրոնը գործում է 2016 թվականից: Հենց այստեղից են ղեկավարվում և համակարգվում հանրապետության փողոցներում տեղադրված տեսախցիկները:

Ի դեպ, տեսախցիկները ոչ միայն արձանագրում են խախտում կատարած մեքենաների համարանիշերը, այլև հնարավորություն ունեն նույնականացնելու խցիկի տեսադաշտում հայտնված քաղաքացուն՝ ցույց տալով նրա անհատական տվյալները:

Ծրագրվում է շուրջ մեկ տարի հետո տեսախցիկները թիվը հասցնել 4000-ի, ինչը թույլ կտա ավելի արդյունավետ դարձնել երթևեկության վերահսկումը, հասարակական կարգի պահպանությունն ու պայքարը հանցավորության դեմ:
Նույն օրը ՀՀ ոստիկանության պատվիրակությունը այցելել է նաև Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայության գործակալության Ռուսթավիի կոնտրոն: Գործակալության ղեկավարությունը ներկայացրել է ստորաբաժանման գործառույթները:

Պատվիրակության անդամները ծանոթացել են ծառայության գործակալության տեխնիկական հագեցվածությանը, տրանսպորտային միջոցների հաշվառման, համարանիշերի տրամադրման աշխատանքին:
Ծառայության գործակալության այսպիսի կենտրոններում են տրվում նաև վարորդական վկայականները: Հայկական պատվիրակությանը ներկայացվել է նաև դրանց տրամադրման փուլերն ու գործընթացը:

Վրաստանի Հանրապետությունում գործում է նման 11 կենտրոն, ինչը դյուրացնում է հանրությանը ծառայություններ մատուցելու գործընթացը, արդյունավետ դարձնում իրավապահների աշխատանքը, բացառում անհարկի հապաղումներն ու քաղաքացու ժամանակի կորուստը: