Դատարկում են Մանվել Գրիգորյանի, Դերժավայի Արկադիի և Արամ Հարությունյանի ԱԺ նախկին աշխատասենյակները. ով ինչ էր բերել. ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
Բոլորը

Ազգային ժողովի 6-րդ գումարման պատգամավորներն այս օրերին իրենց իրերն են հավաքում: Նրանք ազատում են իրենց արդեն նախկին աշխատասենյակները, որպեսզի մի քանի օրից դրանք հանձնվեն 7-րդ գումարման խորհրդարանի պատգամավորներին:

Հեռանալիս պատգամավորները իրենց հետ տանում են իրենց գույքը: Հատկապես ՀՀԿ-ական պատգամավորների գույքը շատ թանկարժեք է: Մեր նկարահանումների ժամանակ ԱԺ աշխատակիցները բանվորների հետ դատարկում էին ՀՀԿ-ական Արամ Հարությունյանի աշխատասենյակը: Այնտեղից բանվորները տանում էին պահարաններ, գեղանկարներ, սեղաններ, բազմոցներ: Սակայն, ուշագրավն այն է, որ Հարությունյանը չէր եկել իր գույքի հետևից:

Արամ Հարությունյանի սենյակի հարևանությամբ էլ մեկ այլ բանվորական խումբ դատարկում էր Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի աշխատասենյակը: Գրեթե նույն գույքը տանում էին այնտեղից:

Գեներալ Մանվել Գրիգորյանի աշխատասենյակը ևս այսօր դատարկվեց իրերից:

Նշենք, որ նրա ձերբակալման օրվանից այն չէր բացվել: ԱԺ փոխնախագահներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը ևս տանում էին իրենց բերած իրերը: Հովհաննիսյանն ԱԺ-ում չէր, օգնականներն էին խնդիրը կարգավորում, իսկ Շարմազանովն անձամբ էր եկել գույքի հետևից: Նրանց աշխատասենյակների դատարակման գործընթացը, սակայն, նկարել մեզ թույլ չտրվեց:

Մանրամասները՝ տեսանյութում: