ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Մեծաձորում, ամենացածրը՝ Մեծամորում․ ԿԸՀ
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում՝ 76,71%, իսկ ամենացածրը՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ 37,21%։
Քվեարկության ավարտի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների հետևյալն են․
-
Մեծաձոր՝ 76,71%,
-
Սևան՝ 75,66%,
-
Ամասիա՝ 75,66%,
-
Արևուտ՝ 73,01%,
-
Բաղրամյան՝ 69,11%,
-
Ապարան՝ 69,02%,
-
Կապան՝ 67,41%,
-
Նոյեմբերյան՝ 66,63%,
-
Սպիտակ՝ 65,07%,
-
Աշոցք՝ 50,46%,
-
Աշտարակ՝ 45,61%,
-
Մեծամոր՝ 37,21%։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացրած համայնքներից մասնակցության ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Սևանում և Ամասիայում՝ 75,66%։
12 համայնքներից 10-ում ընտրողների մասնակցությունը գերազանցել է 50%-ը։
Հիշեցնենք, որ 10 համայնքում ընտրություններն անցկացվել են համամասնական, իսկ երկու համայնքում՝ Մեծաձորում և Արևուտում՝ մեծամասնական ընտրակարգով։
Քվեարկությունն ավարտվել է ժամը 20։00-ին։

