Կառուցողական աշխատանք եմ ակնկալում. ԼՀԿ թեկնածու․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.11.2026 | 19:32Նոյեմբերյան խոշորացված համայնքում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Նարեկ Սիրադեղյանը քվեարկությունից հետո անդրադարձել է նախընտրական քարոզարշավի ընթացքին, ընտրողների մասնակցությանն ու ավագանու հետագա աշխատանքներին։
«Արդեն իմ պարտքը կատարել եմ… Քվեարկել եմ զարգացող Նոյեմբերյանի համար»,- ասել է Սիրադեղյանը։
Նա դրական է գնահատել նախընտրական քարոզարշավի ընթացքը՝ ընդգծելով, որ քաղաքական ուժերը հնարավորինս պահպանել են կոռեկտությունը։
Անդրադառնալով ընտրողների մասնակցության ցուցանիշներին՝ Սիրադեղյանը նշել է, որ ավելի բարձր մասնակցություն էր ակնկալում։
«Վատ չի մասնակցությունը, բայց ես կանխատեսում էի ավելի շատ մասնակցություն, բայց դեռ ժամանակ կա, հուսով եմ՝ ավելի շատ մարդ կմասնակցի ընտրություններին»,- ասել է նա։
Խոսելով ընտրություններից հետո հնարավոր համագործակցության և կոալիցիաների ձևավորման մասին՝ ԼՀԿ թեկնածուն հայտնել է, որ նման սցենարներ չեն քննարկել։
«Ոչ մի սցենար չենք քննարկել, բայց նախատեսում ենք կառուցողական աշխատանք՝ հանուն Նոյեմբերյանի զարգացման»,- նշել է Սիրադեղյանը։
Նրա խոսքով՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն այս պահի դրությամբ ընտրատեղամասերից խախտումների վերաբերյալ ահազանգեր չի ստացել։
Մանրամասները՝ տեսանյութում։

