Ռեբրենդինգ եղած հանրապետականներն են, շամպուն, կոլա, պեռաշկի էին բաժանում ընտրություններին. Արեն Մկրտչյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Քաղաքականություն
29.11.2026 | 18:35Սպիտակ խոշորացված համայնքում ընթացող ՏԻՄ ընտրություններում ժամը 17։00-ի դրությամբ արձանագրվել է 56% մասնակցություն։ Ընտրատեղամասերի փակվելուց երկու ժամ առաջ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Լոռու մարզպետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արեն Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ինչպես նախընտրական քարոզարշավը, այնպես էլ քվեարկության օրն առավոտից անցել են խաղաղ և քաղաքակիրթ մթնոլորտում։
Անդրադառնալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանի բարձրաձայնած խախտումներին, մասնավորապես՝ քվեաթերթիկների ծալմանն ու օգնողի ինստիտուտի չարաշահմանը, Մկրտչյանը նշել է․
«Իրենք ռեբրենդինգ եղած Հանրապետական կուսակցություն են։ Վերջին 30 տարում ինչպես են իրենք ընտրություն կազմակերպել մեր մարզում, բոլորը լավ գիտեն՝ նախընտրական շամպուն, կոլա, պերաշկի, ձեթ ու բրինձ… Կարծում եմ՝ ամենավերջինը, որ պետք է խախտումների մասին խոսեն, դա Սամվել Կարապետյանի և նրա եղբայր Կարեն Կարապետյանի կուսակցության ներկայացուցիչներն են»։
Մանրամասները՝ տեսանյութում։

