ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Մեծաձորում է, ամենացածրը՝ Մեծամորում․ ժամը 17։00-ի տվյալները
Քաղաքականություն
29.11.2026 | 18:25
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է նոյեմբերի 29-ին Հայաստանի 12 համայնքում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների մասնակցության՝ ժամը 17։00-ի դրությամբ տվյալները։
Մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Արագածոտնի մարզի Մեծաձոր համայնքում՝ 75,34%, իսկ ամենացածրը՝ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում՝ 27,22%։
Ժամը 17։00-ի դրությամբ ընտրողների մասնակցության ցուցանիշներն ըստ համայնքների հետևյալն են՝
-
Մեծաձոր՝ 75,34%,
-
Սևան՝ 65,58%,
-
Ամասիա՝ 65,52%,
-
Արևուտ՝ 61,96%,
-
Կապան՝ 57,37%,
-
Բաղրամյան՝ 56,08%,
-
Նոյեմբերյան՝ 56,08%,
-
Ապարան՝ 55,77%,
-
Սպիտակ՝ 53,95%,
-
Աշոցք՝ 42,73%,
-
Աշտարակ՝ 34,29%,
-
Մեծամոր՝ 27,22%։
Համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնող համայնքներից մասնակցության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է Սևանում։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում անցկացվում են ՏԻՄ ընտրություններ։ Քվեարկությունը մեկնարկել է ժամը 08։00-ին և կշարունակվի մինչև 20։00-ն։
ԿԸՀ-ն քվեարկության մասնակիցների թվի վերաբերյալ տվյալները հրապարակում է երեքժամյա պարբերականությամբ։

