Եգիպտոսում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 31-ի
Քաղաքականություն
26.11.2026 | 10:33
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները նախօրեին հրապարակել է Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությունը X սոցիալական ցանցում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։
Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է շտապօգնության 39 մեքենա, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության ղեկավար Խալեդ Աբդել Գաֆարը հանձնարարել է բարձրացնել հրդեհի վայրի մերձակայքում գտնվող հիվանդանոցների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև այցելել է հոսպիտալացված տուժածներին։
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հյուսիսային արվարձաններից մեկում վառելիք տեղափոխող բեռնատարի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 31 մարդ, ևս 21-ը՝ վիրավորվել։ Այս տվյալները չորեքշաբթի՝ նոյեմբերի 25-ին, հրապարակել է Եգիպտոսի առողջապահության և բնակչության նախարարությունը X սոցիալական ցանցում։
Փրկարարական աշխատանքներում ներգրավվել է շտապօգնության 39 մեքենա, հայտնել են առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության ղեկավար Խալեդ Աբդել Գաֆարը հանձնարարել է բարձրացնել հրդեհի վայրի մերձակայքում գտնվող հիվանդանոցների պատրաստվածության մակարդակը, ինչպես նաև այցելել է հոսպիտալացված տուժածներին։
Վթարը տեղի է ունեցել Կահիրեն շրջանցող օղակաձև ավտոճանապարհին, որը մայրաքաղաքային տարածաշրջանի գլխավոր ավտոմայրուղիներից մեկն է։ Ականատեսներից մեկի խոսքով՝ բեռնատարը մինչ հրդեհը երթևեկել է՝ անկանոն փոխելով գոտիները, ապա բախվել է երթևեկության ուղղությունները բաժանող արգելապատնեշին։ Դրանից հետո պայթյուն է որոտացել, և կրակն արագ տարածվել է հարևան ավտոմեքենաների վրա։ Ականատեսը հայտնել է Cairo24 պորտալին։
Եգիպտոսի կառավարությանը պատկանող Al-Ahram թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել է, որ բեռնատարը սկսել է կտրուկ փոխել շարժման ուղղությունը, քանի որ դրա դիմաց ընկել է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի մալուխը, ինչի հետևանքով վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Պարբերականի տվյալներով՝ պայթյունից առաջ բեռնատարը դուրս է եկել հանդիպակաց գոտի և շրջվել։
Վթարի պատճառ դարձած բեռնատարը պատկանել է ոչ թե նավթի և բնական պաշարների նախարարությանը, այլ վառելիքի փոխադրմամբ զբաղվող մասնավոր կապալառու ընկերության։ Այս մասին, հղում անելով ոլորտի աղբյուրին, հայտնել է Egypt Independent թերթը։ Միևնույն ժամանակ, Egypt Today ամսագիրը նշում է, որ բեռնատարը գազ է տեղափոխել։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

