Եգիպտոսում նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել. 21 մարդ է զոհվել
Քաղաքականություն
25.11.2026 | 23:04
Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի օղակաձև ավտոճանապարհին նավթամթերք տեղափոխող բեռնատար է շրջվել, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Այս մասին փոխանցում է РИА Новости-ն։
Եգիպտոսի առողջապահության նախարարության տվյալներով՝ միջադեպի հետևանքով զոհվել է 21 մարդ, առնվազն 15-ը՝ վիրավորվել։
Եգիպտական Կարմիր մահիկի հաղորդմամբ՝ վթարը տեղի է ունեցել Վարրաքի շրջանում։ Բռնկված հրդեհի հետևանքով տուժածները տեղափոխվել են Կահիրեի և Գիզայի մոտակա հիվանդանոցներ։
Միջադեպի հանգամանքները ճշտվում են։

