Հատուկ պայմաններ ավտոմեքենայի գրավով վարկի համար․ ՄՈԳՈ-ում գործում է տոկոսադրույքի ՍՈՒՊԵՐիջեցում Սև ուրբաթին ընդառաջ
Սև Ուրբաթը հաճախ ասոցացվում է զամբյուղում երկար ժամանակ գտնվող փոքր գնումների հետ, բայց երբեմն ամենակարևոր ծրագրերն ու նպատակները շատ ավելի մեծ բյուջե են պահանջում։ Նոյեմբերի 23-ից 30-ը ներառյալ ՄՈԳՈ-ում գործում է «Սև ուրբաթ» ակցիան, որի շրջանակում կարող եք ստանալ մինչև 10 միլիոն ՀՀ դրամ վարկ ավտոմեքենայի գրավով՝ հատուկ իջեցված տոկոսադրույքով։ Ակցիայի շրջանակում հնարավոր է ստանալ ավտոմեքենայի գրավադրմամբ վարկ հատուկ 49,38% իջեցված տոկոսադրույքով՝ նախկին 77,96%-ի փոխարեն։ Առաջարկը 2016 թվականի և ավելի ուշ արտադրության մեքենաների սեփականատերերի համար է՝ նրանց, ում պետք է գումար, սակայն չեն ցանկանում հրաժարվել մեքենայից կամ փոխել առօրյա ռիթմը։
Ահա մի քանի իրավիճակ, երբ նման ֆինանսավորումը շատ տեղին է․
• Երբ ծրագրերը մեծ են, իսկ ժամանակը՝ սահմանափակ. Լինում են պահեր, երբ ուզում ես գործերը տեղափոխել առաջ՝ առանց ամիսներով կուտակելու։ Ավտոմեքենայի գրավով վարկը թույլ է տալիս արագ գումար ներգրավել և շարունակել վարել մեքենան։
• Երբ տարեվերջյան ծախսերը խառնվում են իրար. Տոնական պատրաստություններ, ընտանեկան ժամանցի ծրագրեր կամ ուղղակի կուտակված գործեր՝ երբ ամեն ինչ համընկնում է նույն շրջանում և անհրաժեշտ են լրացուցիչ ռեսուրսներ։
Եթե ունեք հարմար մեքենա և հստակ նպատակ, որը չեք ցանկանում հետաձգել մինչև հաջորդ տարի, մանրամասներին կարող եք ծանոթանալ ՄՈԳՈ-ի պաշտոնական կայքում։
Ակցիայի պայմանները
• Տարեկան փաստացի տոկոսադրույք՝ 49.38%–49.42%՝ կախված վարկի ժամկետից
• Տարեկան անվանական տոկոսադրույք՝ չի սահմանվում
• Ամսական սպասարկման միջնորդավճար՝ 3.4%՝ հաշվարկված օրական կտրվածքով՝ նախորդ օրվա դրությամբ վարկի մնացորդային գումարի նկատմամբ
• Վարկի գումար՝ 350,000-ից մինչև 10,000,000 ՀՀ դրամ
• Վարկի ժամկետ՝ 24-ից 60 ամիս
• Գրավ՝ 2016թ. և ավելի ուշ արտադրության ավտոմեքենա, որը համապատասխանում է ՄՈԳՈ-ի պահանջներին
Դե, եթե գումար է պետք, գնացեք ՄՈԳՈ, մի բան կմոգոնեն։
Վճարովի բովանդակություն

